Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը          Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար       Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են    

06 դեկ 2017 17:00

Աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում են». Մանե Թանդիլյանը Բաբուխանյանին հորդորեց զգույշ արտահայտվել կանանց մասին

 Աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում են». Մանե Թանդիլյանը Բաբուխանյանին հորդորեց զգույշ արտահայտվել կանանց մասին
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ նիստերի դահլիճում։
ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կանանց հասցեին անվայել արտահայտվեց. «Մի կազմակերպություն կա, կոչվում է «ՖԵՄԵՆ», էն որ աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում են, չգիտեմ՝ ինչ են անում, դա էլ է համարվում հասարակական կազմակերպություն։ Եթե դրանց էլ մենք պետք է խառնենք մեր ընտանիքների գործին, ես ներողություն, այդ «քաղհասարակություն» տերմինը չեմ հասկանում»։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին վրդովեցրեց կանանց հասցեին Բաբուխանյանի արտահայտությունները և նա, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորին, ասաց. «Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այդպես արտահայտվել կանանց հասցեին, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ անել։ Թերևս դա է ձեր վերաբերմունքը կանանց հանդեպ բռնության։ Խնդրում եմ զգույշ արտահայտվել և ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ»։
Նկատենք, որ պատգամավորը մտահոգված էր, որ օրինագծով ՀԿ-ներին տրվում է «մեծ դերակատարում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ շփվելու հարցում»։ Ի պատասխան պատգամավորի հարցին՝ օրինագծի հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ասաց, որ այդ ոլորտում մասնագիտացված ՀԿ-ներն իրենց գործառույթն են իրականացնում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության հարցում։










Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր