«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

19 դեկ 2017 20:52

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի ամանորյա անակնկալը

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի ամանորյա անակնկալըHayacq.com-ի հարցազրույցը քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի հետ:
-Բեմ -կուլիսներ, արտիստ - հանդիսատես  կապը ըստ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի:
-Արտիստի ու հանդիսատեսի կապը ստեղծվում է հենց տվյալ անձի ներկայացրած արվեստից։ Պետք է այնպես նվագես, որպեսզի  հոգիներ ջերմացնես, հուզես, ընկղմես  քո նվագի մեջ, ու  ամենակարևորը օտար ազգի հանդիսատեսին լսելի ու հասկանալի դարձնես։ Ելույթդ ստացված է, երբ հանդիսատեսը բուռն ծափերով, ջերմագին հայացքներով քեզ է ողջունում։ 
Մինչև բեմ դուրս գալը պետք է վաստակես, որովհետև դա ամեն մեկինը չէ, ինչպես հիմա է, պետք է նվաճես հանդիսատեսին ներկայանալու իրավունքը։ 
-Դուք վառ անհատական կերպար եք, առանձնանում եք ձեր ոճով ու ձեռագրով, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:
-Երբեք հատուկ ինչ-որ քայլ չեմ անում, ինչքան էլ մտածեմ, փորձեմ չի ստացվի։ Երաժիշտ լինելու համար քիչ է միայն նվագելը, քիչ է միայն տիրապետել տեխնիկային։  Իսկական երաժշտի մոտ հոգու ու մտածելակերպի, զգացմունքների ու էմոցիաների, կրթության ու տարիների փորձի, ապրած կյանքի, ցանկությունների ու աշխարհհայացքի միահյուսումը տաղանդի հետ ձևավորումն է կատարյալը։ Ու հենց այդ ժամանակ է, որ հնչեցրած նոտաները կենդանանում ու երաժշտական պատկերներ են դառնում։ Ու հենց այդ ժամանակ է ձևավորվում անհատական կերպար,  ոճ ու ձեռագիր։
-Արվեստը սիրելո՞վ են սիրում արտիստին, թե՞  արտիստին սիրելով են սիրում արվեստը:
Երկու տարբերակն էլ գործում է։ Պետք է ուղակի համատեղություն․ շատ կարևոր է  մարդու մեջ ձևավորել գեղագիտական ճաշակ ու բարություն, զգայական իմպուլսները պետք է արթուն պահել, որպեսզի ընկալելի լինի արվեստն ու մշակույթը։ 
-Մարիաննա տոներն են մոտենում, ամանորյա ի՞նչ անակնկալ ու բարեմաղթանք ունեք:
-Չեմ ուզում փակագծերը բացել, միայն կասեմ ամանորյա անակնկալը կոնցերտի պրեմիերա է «Մանկան ամանորյա երազը» կոմպոզիտոր՝ Երվանդ Երկանյան, գործիքավորել է Սեդրակ Երկանյանը։ Սիրով հրավիրում եմ դեկտեմբերի 21-ին ժամը 19։00 ին կամերային երաժշտության տուն «Տաղարան»-ի տոնական համերգին։
Մաղթանքս՝ խաղաղ ու բարեկեցիկ տարի, թող բոլորիս ընտանիքներում տիրի սերն ու ջերմությունը։ 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր