Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

22 դեկ 2017 15:30

Նա ատում է ինձ և վախենում՝ ինչպես սատանան խնկից. Սաակաշվիլին մեկնաբանել է Պուտինի՝ իր մասին արած հայտարարությունը

Նա ատում է ինձ և վախենում՝ ինչպես սատանան խնկից. Սաակաշվիլին մեկնաբանել է Պուտինի՝ իր մասին արած հայտարարությունըՎրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ատում է իրեն և վախենում: 
«Ախր չի կարողանում Պուտինն ինձ ոչ մի կերպ մոռանալ: Նա ատում է ինձ և վախենում՝ ինչպես սատանան խնկից», - գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր պաշտոնական էջում:

Ավելին՝ Սաակաշվիլին պնդել է, որ Ուկրաինայում իր ձերբակալությունն ու կալանքը Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների համատեղ ծրագիրն է եղել:
«Հավատացեք, ես ունեմ բավականաչափ փորձ հենց այնպես նման հայտարարություններ չանելու համար», - գրել է Վրաստանի նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում տեղի ունեցած իր ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել էր Միխեիլ Սաակաշվիլիին՝ հայտարարելով, որ նրա պահվածքն անընդունելի է։ 

«Ես կարծում եմ՝ այն, ինչ անում է հիմա Սաակաշվիլին, նշանակում է թքել վրացի ժողովրդի երեսին, թքել ուկրաինացի ժողովրդի երեսին: Ինչպե՞ս եք դուք դա հանդուրժում, նա մարդ է, ով եղել է անկախ վրացական պետության նախագահ ու հիմա վազվզում է այնտեղի հրապարակներով ու գոռում, որ նա ուկրաինացի է, ինչ է, Ուկրաինայում իսկական ուկրաինացիներ չկա՞ն, շատ ցավալի է նայել այդ ամենին», - ասել էր Պուտինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր