Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

23 դեկ 2017 20:41

Ահաբեկչական ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը եւ իր հրոսակախումբը սխալվում են մտածելով, որ կատարած ոճրագործությունների համար անպատիժ են մնալու.Սեֆիլյան

Սերժ Սարգսյանի գլխավորած ռուսահպատակ ցեղասպան գաղութային վարչակազմը հերթական գրոհն է ձեռնարկել մեր ժողովրդի, հատկապես՝ ազատատենչ երիտասարդության վրա՝ նպատակ ունենալով կանխել ու խափանել ազգային-հոգեբանական զարթոնքը եւ օրորոցի մեջ խեղդել հասունացող ազգային-ազատագրական պոռթկումն ու ցասումը։ Այս մասին «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա հայտարարությունում, մասնավորապես, նշել է.
«Ռուսաստանակենտրոն գաղութային համակարգը, որն իրականում ահաբեկչական կազմակերպություն է, քանի որ նրա կառավարման հիմնական մեթոդներից մեկն արդիականացված ստալինական ահաբեկչությունն է (մյուս երկուսն են՝ կոռուպցիան եւ մոլորեցումը), փորձում է դիրքավորվել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հովանոցի տակ եւ ՀՀ ԱԱԾ կոչվող իր գավառական ստորաբաժանման միջոցով (ինչի վկայություններից է նաեւ այդ կառույցի ծնունդը տխրահռչակ չեկայի ստեղծման օրը՝ դեկտեմբերի 20-ին, նշելը) իբրեւ թե ամերիկահայ շրջանակներից ծագած ահաբեկչական սպառնալիք բացահայտելու ու դրա դեմ պայքար ծավալելու անվան տակ ձգտում է լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում․
ա) ընդհանրապես՝ համատարած վախ սերմանել ազատախոս հայության շրջանում,
բ) մասնավորապես՝ վախեցնել, լռեցնել եւ ապագաղութացման ազատագրական պայքարից հեռու պահել արտերկրահայությանը, հատկապես՝ ակտիվ եւ մեծաքանակ ամերիկահայությանը,
գ) հետապնդվող գործի առիթով բանտարկությամբ եւ հալածանքի այլ ձեւերով սպառնալ եւ ահաբեկել Հայաստանում բնակվող համարձակ երիտասարդությանը եւ, այդպիսով, խափանել նրանց մասնակցությունը պայքարին,
դ) օգտագործելով այն հանգամանքը, որ հետապնդվող գործով թիրախավորված ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանը մեր համակիրն է եւ սոցցանցերում նրա տարածած գաղափարներին հավանություն տվածների մեջ կան Սասնա Ծռերի աջակիցներ, մեկ անգամ եւս փորձել մեզ ներկայացնել որպես ահաբեկիչ՝ դրանով նաեւ կամենալով քողարկել իր ցեղասպան ու ահաբեկիչ լինելու հանգամանքը,
ե) հերթական անգամ հայերին օգտագործել ռուսական շահերի համար եւ ցույց տալ, թե իբր ԱՄՆ-ն ահաբեկչություն արտահանող պետություն է։
Վերը նշվածը հաշվի առնելով, Հայրենիքում եւ արտերկրում բնակվող մեր ժողովրդին, առաջին հերթին՝ ազատատենչ երիտասարդներին, կոչ եմ անում․
ա) նկատի ունենալ, որ ցեղասպան ահաբեկիչների եւ ահաբեկչական գաղութատիրության դեմ արդարացված եւ անհրաժեշտ են պայքարի բոլոր, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելու, մեթոդները,
բ) անտեսել ռուսաստանակենտրոն գաղութային համակարգի եւ նրա գավառական ստորաբաժանում ՀՀ ԱԱԾ-ի սպառնալի ջղաձգումները եւ նոր թափով շարունակել ազատ խոսքն ու ազատագրական պայքարի նպատակով ինքնակազմակերպվելու գործողությունները՝ հետզհետե կոշտացնելով մարտավարությունը եւ հարստացնելով պայքարի զինանոցը,
գ) ամեն կերպով զորակցել եւ քաջալերել Ռոբերտ Քուրքյանին եւ ահաբեկչական գաղութային համակարգի թիրախում հայտնված այլ առաջամարտիկներին։
Անձամբ Ռոբերտ Քուրքյանին եւ նրա նման համարձակ ու նախաձեռնող երիտասարդներին կոչ եմ անում անսասան մնալ եւ բարձր պահել պայքարի դրոշը, նկատի ունենալով, որ ահաբեկչական համակարգն առաջին հերթին ձգտելու է ընկճել առաջամարտիկներին եւ այդպիսով հոգեբանորեն կոտրել մնացածին։

Իսկ ահաբեկչական ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը եւ իր հրոսակախումբը չարաչար սխալվում են, եթե հույս են տածում, թե հայության եւ մարդկայնության դեմ կատարած իրենց ոճրագործությունների համար անպատիժ են մնալու եւ խուսափելու են ազգի դատաստանից։
Այս պահի մեր գլխավոր խնդիրն է՝ ոչ մի թիզ չզիջե՛լ ազատագրական պայքարի ազգային-հոգեբանական տիրույթում, որտեղ մենք կոտրել ենք հակառակորդի դիմադրությունն ու շոշափելի առավելության հասել, եւ զարգացնել ձեռք բերած հաջողությունը։
Մե՛նք ենք տերը մեր երկրի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր