Ամեն դեկտեմբերի 31-ին Լյովա Խաչատրյանի հետ անցկացնում ենք հին տարին՝ այս տարի «դավաճանեց».Արմեն Մարտիրոսյան

-Ամփոփենք 2017թ-ը ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար:
-Լավ տարի էր: Հարազատներս ողջ ու առողջ, իմ կողքին էին: Կարևորը դա է, մնացածը մի փոքր ավել, մի փոքր պակաս՝ կդիմանանք:
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
-Վերջապես կարողացանք ամուսնացնել հորեղբորս տղային: Ազգով շատ չարչարվեցինք, մինչև ամուսնացրեցինք:
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Որքան էլ ջանքեր ներդրեցի, չկարողացա ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնել:
-Իսկ որո՞նք են 2018թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
-Որ ինքնապաշտպանության բնազդը վերջապես կաշխատի:
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
-Ամփոփում նախորդի և հույսի գալիքի համար:
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Բացառապես ընտանիքի անդամների հետ՝ ծնողներիս տանը:
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Ամեն դեկտեմբերի 31-ին, Լյովա Խաչատրյանի հետ անցկացնում ենք հին տարին: Այս տարի «դավաճանեց»՝ Հայաստանից բացակայեց:
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանոի հետ կապված:
-Արտառոց
դեպք չի եղել: Միշտ ընտանիքիս հետ եմ անցկացրել, բացառությամբ` ժամկետային ծառայության
ժամանակահատվածի:
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչ եք սիրում ուտել:
-Այո
և հնարավորինս հաճախ: Ուտելիքի նկատմամբ պահանջկոտ չեմ: Ինչ տալիս են՝ ուտում եմ: Շատ
տեղերում, բազմաթիվ խոհանոցների կերակուրներ եմ ճաշակել, բայց միևնույն է, ամենահամովը
մայրիկի պատրաստածն է: Թեև կինս էլ համեղ է պատրաստում:
-Հավատո՞ւմ
եք ամանորյա հրաշքներին, երազանքներ պահո՞ւմ եք:
-Ոչ
միայն ամանորյա հրաշքներին և ամանորին: Ես ինքս ինձ համարում եմ իդեալիստ մարդ, որը
չի կարող առանց երազանքների ապրել:
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Դա
արդեն երազանք չէ, այլ ժամանակի անիմաստ կորուստ:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Որ
հաջորդ տարում բոլորով նորից իրար տեսնենք: