Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

04 հուն 2018 20:20

Ինչու բոլշեւիկներն արգելեցին Ամանորը

Բոլշեւիկյան հեղափոխությունից անմիջապես հետո տոնածառերի մասին հիշելու ժամանակ չկար։ 1918 թվականին արգելեցին տոնել Նոր տարին, համարելով այն «բուրժուական ճոխություն»։ Չնայած որ Լենինն ու Կրուպսկայան իրենց տանը տոնածառ դնում էին։ Մինչեւ 1936 թվականը մարդիկ վախենում էին տոնածառ դնել, ով էլ դնում էր, դա չափազանց գաղտնի էր արվում։ Եթե իմանային, պատիժը չափազանց խիստ կլիներ։

Իսկ հետո նման մի պատմություն տեղի ունեցավ։ Ստալինը ակնարկել էր նեղ շրջապատում, որ սովետական երեխաների համար կարելի է վերադարձնել տոնածառի գաղափարը։ Եւ ահա սկսեցին այդ ուղղությամբ քայլեր արվել եւ 1936 թվականին վաճառքի հանվեցին ամանորյա տոնածառեր՝ Ստալինի դիմանկարով զարդարված։

Իսկ ահա գլխավոր տոնածառը Ռուսաստանում դրվեց միայն 1954 թվականին, սակայն Սուրբ ծննդյան աստղը փոխարինվեց կարմիր աստղով։ Այն ժամանակ տոնածառերը հիմնականում զարդարում էին բանջարեղենով՝ գազարով, եգիպտացորենով եւ այլն։ Ժամանակի հետ նորաձեւ դարձան խաղալիքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր