Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 հուն 2018 15:35

Զարմանալի փաստեր կենդանակերպի նշանների մասին

 
Զարմանալի փաստեր կենդանակերպի նշանների մասինԻնքնասպանություններ ամենաշատը գործում են Խոյերը և Ցուլերը
 
Լոնդոնում կատարված սոցիոլոգիական ուսումնասիրությունների արյնւմ պարզվել էն, որ ինքնասպանության հակում ունեցողների ծնվել են ապրիլ-մայիս ամիսներին: Ռիսկային գոտում են նաև Խոյերն ու Ցուլերը։ Հավանականությունը, որ նրանք կարող են ինքնասպանություն գործել, 17 % է: Ընդ որում`այսպես կոչված «գարնանային» ինքնասպանների մեջ կանայք 14 %-ով ավելի շատ են, քան տղամարդիկ:
 
Ամենաբարի մարդիկ Աղեղնավորները, Ջրհոսները և Այծեղջյուրներն են

Սա արդեն բացահայտել են Տոկիոյի գիտնականները: Ըստ նրանց՝ ամենամարդասեր և ոչ կոնֆլիկտային մարդիկ ծնվում են ձմռան շրջանում:
 
Ամենազգույշ մարդիկ Երկվորյակներն են, Խեցգետինները և Առյուծները

Ունե՞ք ծանոթներ, որոնք ծնվել են այս նշանների տակ: Եթե այո, ապա փորձեք ուսումնասիրել նրանց: Համոզված եղեք, որ կնկատեք, թե ինչ ուշադիր և զգուշավոր են նրանք՝ և՛ այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է, և՛ այն դեպքերում, երբ դրա կարիքն այնքան էլ չկա:
 
Առյուծները ամենաշատն են հանցագործություններ կատարում

Կարծես թե կենդանիների թագավորները արկածներ են ուզում: Շատ հաճախ նրանք ոչ միայն տեղական մանր հանցագործներ են լինում, որոնց կատարածը միայն մի մութ անկյունում որևէ մեկից բջջային հեռախոս գողանալն է: Հանցագործ աշխարհի կրիմինալ շատ հեղինակություններ ծնվել են հենց հուլիսի 23-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում:
 
Ջրհոսները, Կույսերը և Կշեռքները Առյուծների հակապատկերներն են

Մենք արդեն նշեցինք, որ Ջրհոսները լռակյաց մարդկանց շարքին են դասվում Աղեղնավորների և Այծեղջյուրների հետ միասին: Միաժամանակ նրանք համարվում են հանցագործությունների հետ ընդհանրապես չառնչվող մարդիկ: Սա ապացուցել են Ֆլորիդայի Սոցիոլոգիական համալսարանի գիտնականները: Նրանք դիտարկել են 100 պատահական հանցագործություններ և դրանցից միայն 14 %-ն են վերագրվել այս երեք նշաններին:
 
 
Հոգեկան խանգարումներ ունեցողների մեծ մասը Ձկներ են

Ձմռան վերջին և գարնան սկզբին ծնվածները անկայուն բնավորություն ունեն, որն էլ մեծացնում է նրանց շանսերը աֆեկտի տակ հանցագործություններ կատարելու: Այստեղ նրանց շատ քիչ են զիջում Խոյերը: Ձկների մեջ նաև մեծ է այնպիսի մարդկանց թիվը, որոնք հանցագործություններ են կատարել հոգեկան խանգարումներ ունենալու պատճառով: Այնպես որ զգույշ եղեք ձեր Ձուկ ծանոթներից, եթե չեք ցանկանում մի գեղեցիկ օր զգալ, թե ինչ ցավոտ է կացնով հարվածը գլխին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր