Կառավարության վստահության շեմի դրական տեղաշարժ չկա, վատատեսներն ու չեզոք կարծիքները դեռ շատ են. Տեսանյութ
Թեման՝ 2018թ-ի տնտեսական սպասելիքներ, 2017թ-ի դրական և բացասական արդյունքների համատեքստում:
«Թեև հաշվարկները ցույց են տալիս, որ 2018 թվականին հնարավոր է Հայաստանոմ գործազրկությունը 1-2%-ով նվազի, բայց աղքատության ցուցանիշը կպահպանվի։ Գործազրկության նվազման խթաններից մեկն մասնավոր սեկտորում ձեռնարկությունների թվի աճն է։ Դրանց շնորհիվ այս սեկտորում զբաղվածների թիվը հասել է մոտ 330 հազարի: Արդյունաբերական արտադրությունները հիմնականում խթանվել են։ Շինարարությունը, որ նախորդ տարիներին փոքր ցուցանիշ է ունեցել, անգամ կա շատ չնչին աճ։ Դրական է՝ ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը։ Արտաքին ապրանքաարդյունաբերության շրջանառությունը բավականին աճել է։ Ներքին առևտրաշրջանառությունը նույնպես էականորեն աճել է»,- նկատեց Գագիկ Մակարյանը։
Նրա կարծիքով՝ սա պայմանավորված է նաև տուրիզմի ակտիվացմամբ։ Ի տարբերություն այս դրական տեղաշարժերի՝ բանախոսը հետընթաց է գրանցում գյուղատնտեսության մեջ. «Մի փոքր հետընթաց ունենք, նախորդ տարիների համեմատ։ Այստեղ կառավարությունն էական հաջողություների դեռ չի հասել՝ չնայած իր ջանքերին»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Խոսելով Կառավարության վստահության շեմի մասին՝ Գագիկ Մակարյանը փաստում է, որ ցուցանիշը պահպանվել է և դրական տեղաշարժ չկա։ Վատատեսներն ու չեզոք կարծիքներ հայտնողները դեռ շատ են։