Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո պետք է լինեն երկրի ղեկավար կազմում
Հայացք մամուլի ակումբում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ամփոփեց 2017թ-ը, խոսեց 2018թ-ի զարգացումների մասին:
«Հայաստանի դիրքերը միջազգային
հարթակում որոշակիորեն բարելավվել են, ինչում կարևոր դեր ունեցավ նախորդ տարի նոյեմբերի
24-ին ԵՄ հետ կնքած համաձայնագիրը»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության
կարգավորման գործընթացին՝ ընդգծեց, որ դեռևս չի կանխատեսում առաջընթաց, սակայն նաև
չի տեսնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականություն:
Գագիկ Հարությունյանը նաև կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
2018 թվականի ապրիլից հետո պետք է շարունակեն իրենց գործունեությունը երկրի ղեկավար կազմում. «Կարծում եմ՝ փոփոխություններն այդքան էլ նպատակահարմար չեն:
2018 թվականի ապրիլից հետո պետք է լինեն Սերժ Սարգսյանը իր քաղաքական, Կարեն Կարապետյանը իր տնտեսական հմտություններով, ինչպես նաև Վիգեն Սարգսյանը»,-ասաց նա: