Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

13 հուն 2018 12:33

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

Այսօր՝ հունվարի 13-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:

Այցի արդյունքներ հիման վրա  կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ:

Արմեն Բիլյանը շուրջ 22 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո, նախօրեին դադարեցրել է հացադուլն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Արմեն Բիլյանը պահանջում էր իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ, բացի այդ, նա պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Արդարադատության քրեակատարողական վարչությունից էլ հայտնել էին, որ Արմեն Բիլյանի՝ հացադուլ հայտարարելու եւ իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր