Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն          Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

16 հուն 2018 14:25

Արայիկ Խանդոյանին պետական միջոցներով են վիրահատել

Արայիկ Խանդոյանին պետական միջոցներով են վիրահատել«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է։  «Վիրահատությունը կապված է եղել երիկամների ցավերի հետ, որքան գիտեմ նրան արդեն խուց են տեղափոխել: Ոչ թե շնորհակալություն պիտի հայտնեմ, որ վիրահատությունը ի վերջո կատարեցին, այլ փաստն արձանագրենք, այն անմարդկային պայմանները,  սառը խցում պահելու հետեւանքները շատ կարճ ժամանակում ի հատ եկավ, որի վերաբերյալ բավականին երկար ժամանակ բարձրաձայնում էինք»,- ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: 

Պաշտպանը չի կարողանում տեսակցել  նրա հետ, քանի որ մինչ դատարանի դահլիճը լքելը, «Միայնակ  գայլ» անունով հայտնի ազատամարտիկը հրաժարվել էր նաեւ պաշտպանների ծառայություններից:  «Ենթադրում  եմ, որ դատավոր Մեսրոպ Մակյանը գրություն է ուղարկել, որ տվյալ վարույթով ես այլեւս պաշտպան չեմ հանդիսանում, սակայն ես, Խանդոյանին՝ որպես փաստաբան, մատուցում էի նաեւ այլ իրավաբանական ծառայություններ։ Շուրջ մեկ ու կես տարի այլ գործերով խորհրդատվություն մատուցելու առումով որեւէ խնդիր չենք ունեցել»,- ավելացնում է պաշտպանը:  

Արայիկ Պապիկյանի տվյալներով ՝   Արայիկ Խանդոյանը պատրաստվում է  դիմում գրել, որպեսզի թույլ տան տեսակցել փաստաբանների հետ:  Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը դեկտեմբերի 29-ին տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց և  10  օր  հացադուլ  հայտարարել։  Ըստ պաշտպանի ՝ պատժախցում  պայմանները նորմալ չեն։  Անմարդկային պայմաններ էին՝ հարկադրված  պետպատվերի, պետության միջոցների հաշվին վիրահատություն են անցկացրել:  Սա իրենց անտրամաբանական եւ անշրջահայաց գործողությունների հետեւանքն է: Եթե չհասցնեին նման իրավիճակի, նման միջամտության կարիք չէր լինի»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի հետ բաժնից  փոխանցեցին, որ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը համապատասխանում է հետվիրահատական ակնկալվող վիճակին եւ նա  նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի հսկողության տակ է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր