Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ»          ԱԱԾ-ն ձերբակալում է Անդրանիկ Թեւանյանին       KAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար    

18 հուն 2018 20:00

Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան

Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիանՀայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության կանխման եւ դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան:
Կոնվենցիան ստորագրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի մասնակցությամբ:

Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը Կոնվենցիան ստորագրել է: 47 երկրներից փաստաթուղթը չեն ստորագրել Ադրբեջանն ու Ռուսաստանը:

Կոնվենցիան այն վավերացրած երկրների կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի դեմ՝ հետապնդումից եւ սեռական ոտնձգությունից մինչեւ ընտանեկան բռնություն, ստիպողական ամուսնություն եւ կանացի սեռական օրգանների խեղումներ:

Կոնվենցիայով նաեւ մոնիթորինգի հատուկ մեխանիզմ է սահմանվում («GREVIO») անդամ երկրների կողմից բոլոր դրույթների արդյունավետ իրականացման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր