« Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել». Մխիթարյան
![« Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել». Մխիթարյան « Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել». Մխիթարյան](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-01/medium/1516685205_miki1.jpg)
Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը: Մխիթարյանի խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:
«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել: «Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես է խաղում «Արսենալը», ինչպես է մարզում Արսեն Վենգերը, ով աշխատում է երիտասարդ ֆուտբոլիստների հետ:
Սիրահարված էի Թիերի Անրիի խաղին, հնարավոր է՝ դա էր պատճառը «զինագործներին» երկրպագելու համար: Անրին բազմաթիվ գոլեր էր հեղինակում, խաղում էր թիմի համար, նա կարծես հերոս լիներ:
«Արսենալի» այն երկրպագուներին, ովքեր քիչ բան գիտեն իմ մասին, կասեմ, որ կարծիք կկազմեք դաշտում իմ խաղը տեսնելուց հետո: Նախասիրություն չունեմ դիրքիս վերաբերյալ, ինձ դուր է գալիս գտնվել դաշտում, տեղաշարժվել, ազատ գոտիներ ստեղծել:
Նախապատվություն չունեմ իմ նոր թիմակիցներիս հարցում, ցանկանում եմ խաղալ բոլորի հետ և սկսել մարզումները որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մխիթարյանը: