Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

27 հուն 2018 15:19

Կյանքի 9 օրենք, որոնք գրված են հին ձեռագրերում

Կյանքի 9 օրենք, որոնք գրված են հին ձեռագրերումԾնվելուց մեզ ոչ մեկ չի տալիս գրավոր ուղեցույց թե ինչպես ճիշտ ապրել կյանքը: Գոյություն չունի կախարդական բանաձև, թե ինչպես լինել մարդ, սակայն կա որոշակի օրենքներ, որոնք միանշանակ կարող են օգնել մեզ պատվով անցնել մեր աշխարհիկ կյանքի ճանապարհը: Երևի իդեալական կլիներ, եթե դրանք դառնային առաջնահերթություն մարդկային ցեղի բոլոր ներկայացուցիչների համար:

Եվ այսպես, կյանքի 9 օրենք, որոնք հայտնաբերվել են հին սանսկրիտյան ձեռագրերում, բայց դրանք մինչև հիմա արդիական են, և, ինչպես երևում է, դուրս են ժամանակի տիրապետությունից․

Օրենք 1․ Ձեր ֆիզիկական մարմինը Ձեզ է տրվում ամբողջ կյանքի համար
Հնարավոր է Ձեզ դուր չի գալիս Ձեր մարմինը, բայց այն ձերն է ընդմիշտ: Այդ պատճառով դուք պետք է այն ընդունեք այնպիսին, ինչպիսին որ կա:

Օրենք 2․ Ձեզ կուսուցանեն բազմաթիվ դասեր
Ոչ ոք չգիտի կյանքի և Տիեզերքի բոլոր գաղտնիքները: Կյանքը՝ փորձի անընդհատ ձեռքբերում է և ամեն օրը՝ նոր դաս է: Այդ դասերը որակյալ սովորելու ունակությունը հենց այն բանալին է որը հետզհետե բացում է կյանքի գաղտնիքները:

Օրենք 3․ Դիտարկեք ձեր սխալները ինչպես դասեր
Ձեր աճն ու զարգացումը՝ իրականում սխալների, անհաջողությունների և բացթողումների շարք է, և հենց այդ պատճառով դուք պետք է պատրաստ լինեք դրանց։ Թևաթափ մի եղեք և մի ընդունեք դրանք որպես իրականություն և անխուսափելիություն։ Իսկ ավելի ճիշտ՝ ընդունեք որպես անգին դաս… շատ դասեր։ Ծիծաղեք սեփական անհաջողությունների վրա և փորձ կուտակեք։

Օրենք 4. Դասը կկրկնվի այնքան, քանի դեռ դուք այն չեք սերտել
Կյանքի դասերը կրկնվում են շատ անգամներ, քանի դեռ դուք դրանք չեք սերտել։ Խոչընդոտները կհայտնվեն կրկին ու կրկին, եթե դուք Ձեր գործողություններից եզրահանգումներ չանեք։ Խոստովանեք, որ Դուք հանգամանքների զոհ չեք, և այն ինչ տեղի է ունենում Ձեզ հետ՝ Ձեր ձեռքի գործն է։ Մեղադրել ուրիշներին սեփական սխալների համար՝ ժխտում է։ Միայն Դուք եք պատասխանատվություն կրում սեփական գործողությունների համար։

Օրենք 5. Սովորելու գործընթացը երբեք չի ավարտվում
Քանի դեռ ապրում եք, դուք երբեք չեք դադարի սովորել։ Երջանկության կախարդական բանալի գոյություն չունի, այդ պատճառով ինքներդ Ձեզ քննադատելու և ինքնավստահությունը կորցնելու փոխարեն՝ սովորեք ադապտացվել և փոխվել։ Ընդունեք Ձեր թերությունները և եղեք ճկուն։ Այլապես դուք փակված կմնաք Ձեր սխալների չդադարող ցիկլում։

Օրենք 6. Երախտապարտ եղեք այն ամենի համար, ինչ ունեք
Այո, հարևանի բակում միգուցե խոտը ավելի թարմ և կանաչ է, բայց դուք պետք է երախտապարտ լինեք այն ամենի համար, ինչ ունեք։ Սովորեք գնահատել սեփական նյութական և ոչնյութական արժեքները, այլ ոչ թե համեմատել դրանք այն ամենի հետ, ինչ ունեն ուրիշները։ Ապրեք ներկայով, այլ ոչ թե ապագայով և առավել ևս անցյալով և դուք կլինեք ինքներդ Ձեզ հետ ներդաշնակության աշխարհում։

Օրենք 7. Ուրիշները՝ Ձեր իսկ արտացոլումն են
Կախված նրանից, թե ինչ եք Դուք սիրում կամ ատում Ձեր մեջ, Դուք նույնկերպ սիրում և ատում եք դա ուրիշների մեջ։ Սովորեք լինել համբերատար և ընդունել բոլոր մարդկանց տարբերությունները։ Եղեք օբյեկտիվ։ Եթե Դուք ընդունակ չեք դա անել, դուք չեք հաղթահարի կյանքը։

Օրենք 8. Միայն Դուք եք կառավարում սեփական ճակատագիրը
Երբ Դուք ծնվում եք, Ձեր հայացողության տակ ունեք բոլոր այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են երջանկության և հաջողության համար։ Բայց թե ինչպես Դուք դրանք կօգտագործեք՝ կախված է միմիայն Ձեզանից։ Ձեզ վրա պատասխանատվություն վերցրեք սեփական ընտրության համար և բաց թողեք այն ամենը, ինչը Ձեզ օգուտ չի տալիս։ Ձեր մեջ մի թողեք չարությունն ու բացասականը՝ դրանք կփչացնեն Ձեր մտածելակերպը։ Մարդիկ՝ արկածախնդիր արարածներ են, և մենք բոլորս էլ օժտված ենք ուժով, որպեսզի կարողանանք փոխել մեր կյանքը դեպի լավը։

Օրենք 9. Բոլոր պատասխանները գտնվում են Ձեր ներսում
Եթե ցանկանում եք հաջողության հասնել այս կյանքում, սովորեք վստահել սեփական ինտուիցիային։ Հավատացեք, այդ ներքին ձայնը միշտ ճիշտ հուշումներ է տալիս, ուղղակի սովորեք այն լսել և ճիշտ հասկանալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր