Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

27 հուն 2018 21:30

Ինչպես աննկատ կառավարել նրան. հնարամիտ կանանց գաղտնիքներից

Ինչպես աննկատ կառավարել նրան. հնարամիտ կանանց գաղտնիքներից
Կանանց հնարամտությունը միշտ էլ հիացրել է իր բազմազանությամբ: Ի վերջո, հենց այնպես չի ծնվել հին իմաստնությունը, թե տղամարդը գլուխն է, կինը`պարանոցը: Ո՞վ է կառավարում գլուխը. դե, իհարկե, պարանոցը: Եթե դեռ չգիտեք, թե ինչպես աննկատ կառավարել նրան՝ ազատվելով այն մտատանջությունից, որ նա ձեզ կլքի, կդավաճանի, կհոգնի և այսպես շարունակ, ապա.

Պարզեք, թե ինչով է նա զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի: Եթե ձեզ հաջողվի ի սրտե սիրել նրա զբաղմունքը, ապա դուք երկար ժամանակ կանցկացնեք միասին: Բայց եղեք անկեղծ. Տղամարդիկ շատ լավ զգում են, երբ դուք ձևացնում եք:

Պարզեք, թե ովքեր են նրան շրջապատում աշխատանքի վայրում, ուսումնական հաստատությունում: Աշխատեք մշտապես ներկա լինել այն հավաքույթներին, որ կազմակերպվում է աշխատակիցների համար: Այդպիսով դուք երկու նապաստակ մեկ զարկով կխփեք: Առաջինը` դուք կտեսնեք, թե ովքեր են նրան շրջապատում, 2-րդ` բոլոր աղջիկները կտեսնեն, որ նա միայնակ չէ:

Պարզեք,թե ինչպիսի աղջիկներն են նրան գրավում: Ոչ մի դեպքում մի փորձեք կուրորեն նմանվել նրանց: Կարելի է, օրինակ, վերցնել մի քանի հատկանիշներ, գծեր, բայց միայն նրանք, որոնք կհամապատասխանեն ձեր անհատականությանը:

Կառավարեք ձեր պահվածքը: Խանդի տեսարաններ մի սարքեք, ակնհայտորեն մի հետևեք նրան: Մի ստուգեք նրա հեռախոսը, մի կարդացեք SMS-ները:
Դուք միայն ցույց կտաք ձեր անվստահությունը սեփական ուժերի հանդեպ: Տղամարդիկ, որպես կանոն, զգում են դա:

Խնամեք ձեզ: Հիշեք, թե ինչպիսին էիք Դուք, երբ նոր հանդիպեցիք նրան: Հենց այդպիսի կնոջն է նա սիրահարվել: Կատարելագործվեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր