Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

27 հուն 2018 21:45

Դափնու տերև․ իջեցնում է զարկերակային ճնշումը, օգտակար է դիաբետի դեպքում, ազատում է անքնությունից

Դափնու տերև․ իջեցնում է զարկերակային ճնշումը, օգտակար է դիաբետի դեպքում, ազատում է անքնությունից
Բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, անքնությունը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը բավական տարածված խնդիրներ են։
 
Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այս խնդիրները չի կարելի անուշադրության մատնել․ հարկավոր է դիմել բժշկի և հետևել նրա ցուցումներին։ Կայքի փոխանցմամբ՝ թվարկված խնդիրների դեմ պայքարում կարող է օգտակար լինել նաև դափնու տերևը․ այն պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են առողջության համար։ Այն կարող է օգնել պայքարել զարկերակային բարձր ճնշման, անքնության, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում։

Դափնու տերևը կարող է օգտագործվել առողջական հետևյալ խնդիրների դեպքում․
• դեպրեսիա
• նյարդային ցավեր
• վարակներ
• մկանային հյուծվածություն
• էներգիայի անբավարար մակարդակ
• ցիստիտ
• սպազմ
• դաշտանային ցավեր
• գլխացավ
• արթրիտ
• հեղուկի կուտակում։
Բաղադրիչներ
• 30 գրամ դափնու տերև
• ջուր։

Պատրաստման և օգտագործման եղանակը։ Ջուրը եռացրեք, ավելացրեք դափնու տերևը, թողեք մի քանի րոպե եռա։
Թուրմը հարկավոր է օգտագործել ամեն առավոտ՝ քաղցած վիճակում և քնելուց առաջ։

Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր