Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

29 հուն 2018 10:23

ՀՀ տարածքում ավտոճանապարհներին. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներին. տեղ-տեղ առկա է մերկասառույցՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Հունվարի 29-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին,  Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզում առկա է մառախուղ:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր