Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

29 հուն 2018 16:50

Հյութ, որն օգտակար է վահանաձև գեղձին

 Հյութ, որն օգտակար է վահանաձև գեղձին
Վահանաձև գեղձն ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա. այն մասնակցում է նյութափոխանակությանը, հորմոնների արտադրությանը և կենսական այլ կարևոր գործընթացների։ Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն անհավասարակշռություն է առաջացնում, որն էականորեն նվազեցնում է կյանքի որակը։
Առավել տարածված խանգարումը հիպոթիրեոզն է, որի դեպքում վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակը նվազում է, ինչն իր հերթին՝ բազմաթիվ բացասական փոփոխություններ է առաջացնում օրգանիզմում։ Կարող է զարգանալ նաև հիվանդություն, որը հայտնի է՝ որպես հիպերթիրեոզ։ Այս վիճակը կապված է վահանաձև գեղձի գերակտիվության հետ։
Առողջ սովորություններն օգնում են պաշտպանել առողջությունը և նվազեցնել այսպիսի վիճակների առաջացման հավանականությունը։
Վիտամիններով հարուստ հյութ՝ վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար։ Առաջարկվող հյութը հարուստ է A, B վիտամիններով, հակաօքսիդանտներով և յոդով։ Վերջինս կարգավորում է օրգանիզմի գործառույթները, որոնք կարող են խանգարվել հորմոնալ փոփոխությունների հետևանքով։ Հյութի բաղադրիչների ցանկում ներառված է գազար, որը հարուստ է բետա-կարոտինով։ Այս նյութը հարկավոր է վահանաձև գեղձի հորմոնների նորմալ արտադրության համար։ Բացի այդ՝ այս հյութն օրգանիզմը կհագեցնի B խմբի վիտամիններով՝ բանջարեղենի և մրգերի օգնությամբ, որոնք ևս հարկավոր են վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար։
Առանց վերոնշյալ սննդարար նյութերի՝ օրգանիզմը կորցնում է յոդն արդյունավետորեն յուրացնելու կարողությունը. անհրաժեշտ էլեմենտ՝ վահանաձև գեղձում և մակերիկամներում հորմոնների արտադրության համար։ Եվս մեկ առավելություն. առաջարկվող հյութը բարձր սննդային արժեք ունի և նվազագույն կալորիաներ է պարունակում։ Այն ոչ միայն չի հանգեցնում քաշի ավելացման, այլև օգնում է կարգավորել այն։ Այս հյութը կարող է նաև օգնել իջեցնել զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարգավորել նյութափոխանակության հետ կապված խնդիրները։
Բաղադրիչներ
1 վարունգ
• 5 ճյուղ նեխուր
• սպանախի 6 տերև
• 1 խնձոր
• 5 գազար
• 1 բաժակ կոկոսի ջուր՝ 250 մլ
• 1 կիտրոնի հյութ
• 1 թեյի գդալ սպիրուլին՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը
• Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, կտրատեք։
• Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
• Հյութն օգտագործեք նոր պատրաստված վիճակում։ Աշխատեք խմել օրվա ընթացքում 2 բաժակ։
• Ցանկալի է այն օգտագործել պարբերաբար՝ շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
Ուշադրություն դարձրեք. այս ըմպելիքը վահանաձև գեղձի բուժման միայն լրացուցիչ եղանակ է և ոչ մի կերպ չի կարող փոխարինել բուժմանը։ Արդյունքը կարող է տարբերվել՝ կախված օրգանիզմի առանձնահատկություններից, ինչպես նաև՝ կենսակերպից։
Եթե վահանաձև գեղձի աշխատանքում որևէ շեղում եք նկատել, կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը, ստանալ ախտորոշում և համապատասխան բուժում։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր