Հրեա երեխաների հաջողության գաղտնիքները
![Հրեա երեխաների հաջողության գաղտնիքները Հրեա երեխաների հաջողության գաղտնիքները](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-01/medium/1517391727_508236.jpg)
Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց գենետիկան խիստ խճճված ու բարդ է, դժվար չէ հասկանալ, թե ինչն է միավորում խելացի հրեա երեխաներին՝ ոչ ստանդարտ, ճկուն ու ազատ մտածելու ունակությունը: Այս կարողությանը նրանք տիրապետում են մեծերի օրինակով, ծնողների դաստիարակությամբ, և ահա դաստիարակության այն 7 գաղտնիքները, որոնց հետևում են հրեա ծնողները:
1. Երեխաների մեջ բարդույթներ մի ձևավորեք:
Հրեա մայրը երբեք չի ասի՝ դու վատն ես: Նա կասի՝ ինչպե՞ս կարող էր այնքան լավ տղան, ինչպիսին դու ես, նման հիմարություն անել: Հրեա մայրերի համոզմունքն է, որ իրենց երեխան չունի և չի կարող ունենալ թերություններ: Նրանք, իհարկե, տեսնում են այդ թերություններն իրականում, սակայն, բացի նրանցից, ոչ ոք այդ մասին չգիտի:
2. Խելամիտ ազատություն:
Ժամանակակից հրեական դաստիարակությունը համադրում է 2, թվում է, իրար հակասող բաներ՝ երեխայի ազատությունն ու պահանջների խստությունը: Այս ոճը նկարագրելու համար պատկերացնենք ընդարձակ, ազատ սենյակ՝ ամուր պատերով: Հրեական ընտանիքներում երեխաները կարող են քայլել ծնողների գլուխների վրայով, հայրիկի անձնագիրը ներկել մայրիկի շատ թանկ շրթներկով. դա պատճառ չէ երեխային թարս նայելու:
Հրեա ծնողների համար երեխայի ազատությունը հատուկ դաստիարակություն չէ, այլ այն օդը, որը չշնչել հնարավոր չէ: Խիստ դաստիարակությունն սկսվում է այն ժամանակ, երբ երեխան անցնում է անթույլատրելիի սահմանները: Հրեական ընտանիքում հասկանալի է, որ մայրիկի օծանելիքը կարելի է լցնել, ասենք, փողոցի կատուների վրա, բայց ահա տատիկի գլխին խփել չի կարելի:
3. Երեխային գովել ցանկացած առիթով:
Մայրը միշտ գովում է իր երեխային: Այդ գովեստը սկսվում է երեխայի ծննդյան պահից: Հրեա մայրը հիանում է իր երեխայի անգամ ամենաաննշան հաջողություններով, ձեռքբերումներով, թեկուզ դա լինի նոր սովորած վանկ կամ առաջին նկարի տեսքով թղթի վրա լցված ներկի կաթիլներ: Դրա մասին անպայման կիմանան նրա բոլոր ընկերներն ու ծանոթները, իսկ գլխավորը՝ երեխան պետք է տեսնի, որ իրեն գովում են բոլորի ներկայությամբ:
Իսկ եթե երեխան ավելի լուրջ հաջողություններ է արձանագրում, ապա առանց ընտանիքի կողմից երկար ծափահարությունների ու գովեստի խոսքերի այդ իրադարձությունը տեղի չի ունենում: Եթե մենք մեզ սովորեցնենք երեխաների մեջ նկատել նրանց բոլոր լավ դրսևորումները՝ ներառյալ մանրուքները, և խրախուսենք նրանց ամեն հարմար առիթով, դա միգուցե արմատապես փոխի նրանց վարքը:
Լավի նկատմամբ նրանց ձգտումն ամրապնդելու համար նրանց թույլ տվեք իբր թե պատահաբար լսել, թե ինչպես եք դուք ձեր ընկերներին պատմում իրենց հաջողությունների մասին:
4. Սեփական վարքագծի նկատմամբ պատասխանատվության բարձր աստիճանը:
Հրեաները հավատում են, որ երեխայի աչքերի առջև ծնողների կողմից անգամ արագորեն նետված ամենաաննշան բառը և փոքր արարքը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Այդ պատճառով էլ իրենց օրինակով և յուրաքանչյուր ասածի ու արածի նկատմամբ իրենց շատ պատասխանատու վերաբերմունքով հրեա ծնողներն ուղղորդում են իրենց երեխաներին:
5. Ընտանիքում սերն ու հարգանքը երեխայի հոգեկան հավասարակշռության երաշխիքներն են:
Հրեական ավանդույթը բացատրում է, որ յուրաքանչյուր ընտանիքի հիմքը ամուսինն ու կինն են, այն է՝ հայրն ու մայրը: Դրա համար էլ երեխաներին պետք է փոքր տարիքից սովորեցնել այն բանին, որ առաջին տեղում միշտ դրվում է մոր ուշադրությունը՝ հոր, ու հոր ուշադրությունը՝ մոր նկատմամբ:
Եթե երեխան յուրացնի, որ իր ծնողներն առաջին հերթին ապրում են միմյանց համար, համոզվի, որ նրանց փոխհարաբերությունները ներծծված են հարգանքով, սիրով ու հոգատարությամբ, նա իրեն պաշտպանված կզգա: Բացի դրանից՝ ծնողների նման վարքագիծը շատ օրինակելի ու ուսանելի է: Հենց այդպիսի հարաբերություններ հետագայում երեխան կցանկանա կառուցել իր ստեղծած ընտանիքում:
6. Սովորել ծնողներ լինել:
Ծնողական դաստիարակությունը սկսվում է դեռ մինչև երեխայի ծնվելը: Ամուսնանալով աղջիկն արդեն պատրաստ է մայր լինել, նրան չեն սովորեցրել ապրել ինքն իր համար, նրա գլխավոր կարիերան տունն ու ընտանիքն են: Եթե ի սկզբանե մայրությունն ու հայրությունը դիտարկվի որպես բեռ կամ սահմանափակում, ապա լավ երեխա մեծացնելը դժվար կլինի:
Ինչպես հայտնի է, ուր ուղղում ես քո ուժերը, այնտեղից էլ պատասխանը ստանում ես: Ձգտելով դաստիարակել հաջողակ, ինքնուրույն և սեփական ոտքերի վրա ամուր կանգնած երեխաների՝ հրեա իմաստունները մշակել են դաստիարակության մի ամբողջ համակարգ, որին Իսրայելում ցանկացած ոք կարող է ծանոթանալ հատուկ ծնողական դասընթացների ժամանակ:
Նման դասընթացներ գործում են աշխարհի շատ քաղաքների սինագոգներին առընթեր և հրեական դպրոցներում: Ահա և հաջողակ դաստիարակության առաջին օրենքը: Այն սկսվում է սեփական դաստիարակությունից ու կրթությունից, կին և մայր և տղամարդ ու հայր մասնագիտություններին կատարյալ տիրապետելուց:
7. Երեխաներին սովորեցնել ժամանակը ճիշտ տնօրինել:
Հրեա երեխաները չգիտեն, թե ինչ է ծուլությունը կամ բակերում թրև գալն ու անիմաստ զրույցները: Ջութակը, անգլերենն ու մաթեմատիկան և շատ այլ խմբակներ զբաղեցնում են նրանց օրը միաժամանակ ու ամբողջովին: Փոքր տարիքից երեխաները սովորում են, որ անընդհատ զբաղված լինելը շատ նորմալ բան է: