Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածnւթյան նվազեցման առաջարկները          Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը       «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին    

05 փետ 2018 17:50

Հայտնի են երեք փոխվարչապետները. Ով ինչով է զբաղվելու

Հայտնի են երեք փոխվարչապետները. Ով ինչով է զբաղվելու
Նոր Սահմանադրությամբ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ:
Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ից եւ նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որ նոր մոդելի պարագայում երկրի փաստացի ղեկավարի պաշտոնն է։

Մեզ հայտնի է դարձել, որ հաստատվել է փոխվարչապետների հետեւյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Արմեն Գևորգյան, Վաչե Գաբրիելյան:
Փոխվարչապետները ունենալու են տարբեր լիազորություններ, նրանց հանձնարարվելու է համակարգել տարբեր ոլորտներ:
 
Արմեն Գևորգյանը համակարգելու է տարածքային կառավարման, սոցիալական, կրթության և առողջապահության ոլորտները, Վաչե Գաբրիելյանը՝ ֆինանսական և միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների, իսկ Կարեն Կարապետյանը մնացած ոլորտները, մասնավորապես տնտեսական բլոկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր