Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

05 փետ 2018 20:15

Ինչ կարող է պատմել տղամարդու արտաքինը նրա սեքսուալ կարողությունների մասին

Ինչ կարող է պատմել տղամարդու արտաքինը նրա սեքսուալ կարողությունների մասինԱռաջին տեղն այս յուրահատուկ հայտանիշների մեջ տղամարդու հասակն է: Համարվում է, որ կարճահասակ տղամարդիկ ավելի երկար «տղամարդկային արժանապատվություն» ունեն, քան նրանց բարձրահասակ եղբայրները:

Թեև, պատմությունն արձանագրել է թե բարձրահասակ, թե կարճահասակ կրքոտ սիրեկանների, սակայն անաչառ վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջահասակ և դրանից ավելի ցածր հասակով տղամարդիկ սեքսուալ առումով ավելի լավ ընդունելություն ունեն կանանց շրջանում:

Երկրորդ տեղում մարմնի վրա առկա մազածածկույթն է: Կանայք համարում են, որ փարթամ մազածածկույթը վկայում է անպատմելի սեքսուալ հնարավորությունների և տղամարդկային դիմացկունության մասին (բնականաբար՝ անկողնում): Այստեղ հարկ է նշել, որ ոչ բոլոր գիտնականներն են հաստատում կապը մազածածկ լինելու և սեքսուալ կարողությունների միջև: Դրա անմիջական ապացույցը Կամասուտրան է, որը ժամանակին գրվել է մազածածկույթով աչքի չընկնող ասիացիների կողմից: Այդ փաստը վկայում է, որ այս սեքսուլ կարծրատիպն ավելի շատ միֆ է, քան իրականություն:

Երրորդ տեղում գլխի մազերն են: Կանանց գերակշիռ մասը գտնում է, որ ճաղատ տղամարդիկ շատ ավելի տաքարյուն են անկողնում, քան փարթամ սանրվածքովները: Եվ նրանք չեն սխալվում. չէ որ մազերը սկսում են թափվել հենց տղամարդկային հորմոնների ակտիվ արտադրության շնորհիվ, ինչը և կանխորոշում է սեքսուալ եռանդը:

Մազերի գույնը ևս մեկ կարծրատիպ է, որը սիրում են ի գիտություն ընդունել կանայք: Թխահերներն ու մուգ դարչնագույն մազերով տղամարդիկ մի քանի անգամ մեծ պահանջարկ ունեն, քան շիկահերներն ու բաց գույնի սանրվածք ունեցողները: Ինչ խոսք, այստեղ իր էական դերկատարությունն է խաղացել այն փաստը, որ թխահեր տղամարդիկ ավելի շատ բնակվում են տաք երկրներում, այն դեպքում, երբ բաց գույնի մազերով տղամարդիկ հյուսիսային քաղաքներում են:

Տղամարդու մատները նրա մարմնի այն հատվածն է, որոնց երկարությունը կանանց կողմից ամենաշատն է համեմատվում «տղամարդկային արժանապատվության» չափերի հետ: Այսպիսով՝ կարճ և հաստ ամտները համարժեք կերպով են հուշում համապատասխան սեռական օրգանի մասին, ինչպես և երկար ու բարակ մատները՝ համանման կետպ:

Կանանց շրջանում տարածված անեկդոտների և խոսակցությունների թեմա է տղամարդու քիթը. ևս մեկ միֆ, որը սիրում են քննարկել կանայք: Սակայն արդեն վաղուց գիտնականներն ապացուցել են, որ քթի չափերը բոլորովին էլ չեն համապատասխանում համապատասխան օրգանի հետ:

Սեքսուալ կարծրատիպերի այս շարքը եզրափակում է տղամարդու ոտնաթաթը: Դա ևս միֆ է, քանի որ, տվյալ պատագայում, ոտքի չափսը ընդամենը ոտքի չափս է, և ոչ՝ ավելին:

Հետազոտությունների ժամանակ տղամարդ սիրեկանների մասին մի քանի կարծրատիպեր հաստատվել են, սակայն դրանց մեծ մասը մնացել է կանանց պարզագույն փորձեր քողազերծելու տամարդկանց սեքսուալ գաղտնիքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր