Կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Ակցիայի մասնակիցը ստացել է ոտքի կոտրվածք          Տեսանյութ.Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև       24 ժամով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը    

06 փետ 2018 13:13

Ինչպես խուսափել անհարմար պահերից սեքսի ժամանակ

Խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել սեքսի ժամանակ անհարմար իրավիճաներից:

1․ Փորի գռմռոց
Որպեսզի ստամոքսն առաջիկա մի քանի ժամերին չանհանգստացնի, չի կարելի քաղցած մնալ, ոչ էլ չափից շատ ուտել: Գռմռոցի պատճառ կարող են լինել նաև չափից շատ հուզմունքը կամ տագնապը: Աշխատիր հնարավորինս թուլանալ. կարելի է նաև հանգստացնող վաննա ընդունել:

2. Փռշտոց
Կարող է առաջանալ փոշուց, դեզոդորանտից, մազերի լաքից, մորթուց, բույսերի հոտից…
Հաճախակի փռշտոցներից խուսափելու համար կարելի է սեռական ակտից առաջ համատեղ լոգանք ընդունել (եթե ալերգիայի պատճառը կոսմետիկ միջոցներն են): Այլ դեպքերում կարելի է ցուցամատով և բութ մատով սեղմել քթարմատից քիչ ներքև գտնվող հատվածը և պահել, մինչև փռշտալու ցանկությունը վերանա:

3. Գազեր
Եթե ինտիմ մտերմության ժամանակ անսպասելիորեն սկսում են գազեր առաջանալ, պետք է մեծ ուշադրություն դարձնել սննդին: Գազերի պատճառը սնունդն է:
Ռոմանտիկ ընթրիքի ժամանակ պետք է հրաժարվել դանդաղ յուրացվող սննդից, որը փքվածություն է առաջացնում: Այդպիսի մթերքներից են՝ խաղողը, չամիչը, եգիպտացորենը, թթու կաղամբը, գարեջուրը, խնձորը:
Տհաճ ձայներ կարող են գալ նաև հեշտոցից: Դրա պատճառը կարող է սեռական օրգանների չափերի անհամապատասխանությունը լինել: Նման դեպքերից խուսափելու համար աշխատեք ընտրել դիրքեր, որոնց դեպքում հեշտոցի մուտքը սեղմվում է:

4. Նյարդային տիկ
Եթե սեռական ակտի ժամանակ հանկարծ հոնքդ սկսում է թրթռալ, աշխատիր հնարավորինս թուլանալ:
Նյարդային տիկը նշան է, որ պետք է որոշ ժամանակ հատկացնել հանգստին:

5. Բղկոց
Անհարմար իրավիճակից խուսափելու համար պետք է հետևել ընթրիքի ժամանակ օգտագործվող սննդին: Ուժեղ զկռտոց կամ բղկոց կարող են առաջացնել գազավորված ջուրը, գարեջուրը, յուղոտ միսը, կաթնահունց բլիթը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր