ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

08 փետ 2018 21:00

Նշաններ, որ գտել ես քո կնոջը

1, Հավատում ես՝ ինչպես ինքդ քեզ
Վստահության հարցը հիմնարար է ցանկացած հարաբերություններում: Շատ կարեւոր է գիտակցել, որ սիրահարների միջեւ գոյություն ունի, փխրուն, բայց անխախտելի հասկացություն՝ «վստահություն»: Երբ մեկը կորցնում է մյուսի հանդեպ վստահությունը, ցավի զգացումից խուսափելն անհնար է: Որքան շատ է սիրահարներից մեկը վստահում մյուսին, այնքան շատ է հոգ տանում նրա մասին, եւ այնքան սարսափելի է լինում դավաճանության հետեւանքով ցավը: Եթե գտել ես կնոջ, որին անվերապահորեն վստահում ես, ավելին, կնոջ, որը, քո կարծիքով, երբեք չի կարողանա դավաճանել, ուրեմն վերջապես քեզ է քո միակն ու անկրկնելին:

2. Նրա ներկայությունը քո կյանքում քո ուժն ու ոգեշնչումն է, այլ ոչ բացասական ազդեցությունն ու հիասթափությունը
Երբ սիրահարված ես, դժվար է հասկանալ, թե իրականում ինչպես է ազդում կյանքիդ վրա քո սիրելին: Սերը կուրացնում է, այն թույլ չի տալիս ռացիոնալ մտածել, քո երկրորդ կեսի բացասական ազդեցությունը տեսնելը գրեթե անհնար է: Քո կյանքում, հավանաբար, կան մարդիկ, որոնք միշտ սատարում են քեզ, կառուցողական քննադատություն հնչեցնում, օգնում ընկալել կյանքն ու սովորել քո սխալների վրա: Եթե քո կողքի կինը կյանքիդ վրա բացասաբար է անդրադառնում, այդ հարաբերությունները խզելու ժամանակն է: Դրանք միայն ցավ ու հիասթափություն կբերեն:

3. Նա հավատում է քեզ, մոտիվացնում է հավատալ սեփական ուժերիդ
Պատկերացրու, որ բախտդ բերել է եւ ապրել ես մինչեւ 80 տարի, այսինքն՝ 29.000 օր: Նկատի ունեք, որ այդքան օր ամեն առավոտ պետք է արթնանաս եւ քո մեջ ուժ գտնես ապրելու եւ լավ արարքներ գործելու: Շատ դժվար է գտնել մեկին, որն ամեն օր կմոտիվացնի քեզ, կօգնի ճիշտ ուղի գտնել: Քո երկրորդ կեսը պետք է կարողանա անել դա: Գտիր նման կին եւ կկարողանաս գտնել քո երազանքների եւ մշտական անհաջողությունների գիտակցման միջեւ տարբերությունը: Կատարյալ կինը կոգեշնչի գտնել քեզ եւ կյանքդ ավելի լավը դարձնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր