Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 փետ 2018 12:20

«Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը». Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին. «Հանրային խորհրդի մասին օրենքով ֆիքսելու այսօրեական խնդիր չկա, և այն մարմինը, որ տևական ժամանակ գործել է, հասարակության մեջ դրական իմպուլսներ չի հաղորդել: Մենք այս նախաձեռնությանը քվեարկում ենք դեմ»:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Փաստորեն, հենց նոր ՀՀԿ-ն էլի չհերքեց: Մի հայտարարություն եմ ուզում անել, որ եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը»:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը երեկ պնդել է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում, սակայն ՀՀԿ-ից ոչ ոք չի հերքել դա:
Այնուհետև խորհրդարանը  89 կողմ, 7 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը:

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհրդում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր