Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

09 փետ 2018 15:03

Քանի տարվա ազատազրկում պահանջեց մեղադրողը Սեֆիլյանի և Սաֆարյանի համար. տեսանյութ

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով: Մեղադրական ճառի հրապարակման ժամանակ ամբաստանյալներից Գևորգ Սաֆարյանը ներկա չէր, նրա նկատմամբ անցած դատական նիստին դատական սանկցիա էր կիրառվել և նա հեռացվել էր դատական նիստերի դահլիճից: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ, եթե Գևորգ Սաֆարյանին նիստերի դահլիճ չբերեն, ապա կլքի նիստերի դահլիճը, որից հետո լքեց նիստերի դահլիճը:

Մեղադրողը  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսներին առաջադրված մեղադրանքը համարեց ապացուցված և փաստարկված: Ըստ այդմ, մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր