Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

09 փետ 2018 19:30

Հոգեբանական թեստ. Ճակատագիրն ու՞մ է նախատեսել ձեզ համար

Սիրելի աղջիկներ, հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի տղամարդ է ձեզ վիճակված: Այս թեսթը կօգնի քիչ-թե շատ կողմնորոշվել այդ հարցում…

1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողանալ առանց լողազգեստի.
ա/ դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,
բ/ անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9
գ/ Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3

2. Տղամարդկանց կողմից տրված այս հայտարարություններից ո՞րը ձեզ կգրավեր.
ա/ "Փնտրում եմ հարազատ հոգի, որի հետ կարելի է վայելել բնության գեղեցկություններն ու պոեզիայի հաճույքը” -3
բ/ "Բարձրահասակ, անթերի կառուցվածքով տղամարդը կարող է օգնել Ձեզ՝ երջանիկ զգալ: Պատասխանեք ներկայացնելով նաև լուսանկար” -6
գ/ "Եթե ուզում եք ամուր ընտանիք ունենալ, իսկ արտաքինին մեծ ուշադրություն չեք տալիս, ուրեմն մենք պետք է հանդիպենք” -9

3. Որքանո՞վ եք անկեղծ, երբ խոսում եք սեփական խնդիրների կամ թերությունների մասին.
ա/ Ես այդ մասին չեմ խոսում, թող բոլորը կարծեն, որ ես անթերի եմ -3
բ/ Ինչ-որ հարցերում անկեղծ եմ, բայց, ընդհանրապես, իմ շուրջը ստեղծում եմ խորհրդավորություն -9
գ/ Շատ անկեղծ եմ, ինչպես բաց գիրք -6:

4. Ձեր երկրպագուն իրեն ներկայացնում է որպես սիրախաղի /սեքսի/ հմուտ գիտակ, սակայն շուտով փաստերը Ձեզ համոզում են հակառակը: Դուք.
ա/ խնայելով նրա ինքնավստահությունը, անվանում եք նրան "վագրիկս” -6
բ/ ինքներդ եք բացատրում, թե ինչպես պետք է գործել -3
գ/ փորձում եք հուսադրել նրան ձեր քնքշությամբ ու սիրով -9

5. Ինչն է ամենից առաջ հետաքրքրում Ձեզ այն տղամարդու մեջ, որի հետ ծանոթանում եք.
ա/ մասնագիտությունը և աշխատանքի վայրը -3
բ/ արտաքինը -6
գ/ ինչու չի ստացվել նրա անձնական կյանքը կամ նախորդ կապը -9

6. Դուք հագնվում եք այնպես, որ.
ա/ երևաք համեստ, բայց նրբագեղ -9
բ/ ձեզ հարմար լինի -3
գ/ գայթակղիչ լինեք տղամարդկանց համար - 6

7. Ձեր ընկերները.
ա/ միայն կանայք են -3
բ/ հիմնականում կանայք են, բայց ընկերություն եք անում նաև տղամարդկանց հետ -9
գ/ միայն տղամարդիկ են -6

8. Երեկույթի ժամանակ Ձեր ընկերը հրավիրում է ուրիշին: Դուք
ա/ արտաքուստ հանգիստ կպահեմ ինձ մինչև երեկոյի վերջը -9
բ/ ես էլ սիրախաղ կսկսեմ ուրիշի հետ -6
գ/ կհեռանամ՝ շրխկացնելով դուռը -3

9. Եթե հնարավորություն ունենայիք, արձակուրդը կանցկացնեիք.
ա/ Կանարյան կղզիներում -6
բ/ շրջելով Եվրոպայի բոլոր հայտնի թանգարաններում -3
գ/ ճանապարհորդելով որևէ էկզոտիկ վայրում -9

10. Դուք հրավիրված եք դիմակահանդեսի, որտեղ պետք է ներկայացնեք Բարբարա անունով որևէ հայտնի կնոջ: Ձեր ընտրությունը.
ա/ Բարբարա Բուշ -3
բ/ Բարբի տիկնիկ -6
գ/ Բարբարա Սթրեյզանդ -9

Ամփոփում
30-49 միավոր. աններկայանալի, անհետաքրքիր
Այն տղամարդիկ, որոնց ուշադրությունն եք գրավում, հետաքրքիր չեն: Դուք սրտնեղում եք դրանից, քանի որ մտածում եք, որ ավելի լավին եք արժանի: Բայց ամեն ինչ կախված է Ձեզնից: Դուք չափազանց "փակ” եք, խուսափում եք շփումից և ձեզ պահում հեռավորության վրա: Եղեք համարձակ և կանացի: Դուրս եկեք ձեր պատյանից և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպիսի հետաքրքիր տղամարդիկ կսկսեն շրջապատել ձեզ:

50-69 միավոր. դոնժուան, կնամոլ
Տղամարդիկ պտտվում են ձեր շուրջ այնպես, ինչպես ճանճերը՝ մեղրի: Բայց արագորեն հեռանում են, քանի որ նրանք չեն դիմանում գայթակղությանը: Դուք, իհարկե, շատ սեքսուալ եք և հմայիչ, բայց լուրջ տղամարդկանց պետք է ավելի շատ բան: Եթե ուզում եք, որ երկրպագուն մնա ձեր կողքին ընդմիշտ, փորձեք ազատվել թեթևամիտ հագուստից և պահվածքից: Մի համարեք մյուս կանանց թշնամիներ: Ավելի զուսպ պահվածք Ձեր արտիստիզմի հետ միասին և դուք կունենաք լուրջ երկրպագու Ձեր կողքին:

70-90 միավոր. կատարյալ
Նա այնքան հմայիչ է, որ կանայք նրա կողքին կորցնում են խոսելու ընդունակությունը և այնքան համեստ է, որ ինքն էլ չի զգում: Նա միայն տեսնում է ձեզ, "շնչում” ձեզնով, նկատում է միայն ձեզ: Նա անձնազոհ է, հոգատար, ուժեղ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում: Շատ պարզ. դուք արժանի եք իրար: Իսկ եթե չեք հանդիպել ձեր կատարյալ տղամարդուն, համբերեք. ամեն ինչ դեռ առջևում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր