Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 փետ 2018 21:00

Հակերը կոտրել է Վատիկանի կայքը և նոր աստվածություն «հռչակել»

Հակերը կոտրել է Վատիկանի կայքը և նոր աստվածություն «հռչակել»
Բելգիացի մասնագետ Ինտի Դե Կեկելայրեն Վատիկանի պաշտոնական էջում խոցելիություն է գտել։
 
Որպեսզի ցուցադրի դա, նա ֆեյքային նորություն է հրապարակել։ Ֆրանցիսկոս պապի անունից ծրագրավորողը գրել է, որ աստված՝ սոխի գլուխ է։

«Աստված = գլուխ սոխի։ Բայց դա իմ խոսքերը չեն, այլ Հռոմի Պապի»։
Հակերը կոտրել է Վատիկանի կայքը և նոր աստվածություն «հռչակել»
Ցանցահենը հոդված է հրապարակել. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոս. Աստված՝ գլուխ սոխ է»։ Գրառումը մնացել է կայքում մի որոշ ժամանակ, մինչև որ այն հեռացրել են։

Ծրագրավորողն ասել է, որ գրել է կայքի ադմինիստրացիային խոցելիության մասին, սակայն նրա գրառումն անտեսել են։ Դրանից հետո նա հրապարակել է սոխ–աստծո մասին լուրը։ Նրա խոսքերով՝ խոցելիությունը մինչև հիմա չեն վերացրել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր