Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 փետ 2018 18:05

Ինչ անել՝ առողջ ու ամուր մազեր ունենալու համար

 Ինչ անել՝ առողջ ու ամուր մազեր ունենալու համար
Երազու՞մ եք առողջ, գեղեցիկ մազերի մասին, սակայն չեք կարողանում ազատվել ճյուղավորված ծայրերից ու գզգզված սանրվածքից:

Զգուշացե՛ք այս սխալներից.
 
Գլուխը ամեն օր լվանալ
Մազերը ամեն օրը լվանալը յուղազրկում է ֆոլիկուլները, զրկելով մազերին իրենց բնական փայլից: Շամպուն 2-3 օրը մեկ օգտագործելը բավարար է մազերը մաքուր և փայլուն պահպանելու համար:

Խոնավ մազերը ջերմային սարքերով ձևավորելը
Տաք սարքերով կարող եք այրել խոնավ մազերն ու վնասել ֆոլիկուլները: Լուծումը պարզ է. այս սարքերը օգտագործելուց առաջ չորացրեք մազերը:

Կոպիտ սանրելը
Մազերի խճճված հատվածները արագ ու կոպիտ սաներելը վնասակար է: Օգտագործեք կոնդիցիոներ և մատներով զգուշորեն բացեք խճճված հատվածները մազերր սանր օգտագործելուց առաջ, որպեսզի խուսափեք մազերը պոկելուց:

Վարսահարդարիչի չարաշահումը
Տաք օդի երկարատև ուղիղ ազդեցության հետևանքով մազերը կարող են այրվել: Սրանից խուսափելու համար մազերը չորացնելիս վարսահարդարիչը մի դիրքով մի ֆիքսեք, այլ շարժեք գլխի շուրջ:

Սրբիչով կոպիտ չորացնելը
Սա կարող է հանգեցնել ֆոլիկուլների վնասման ու գզգվածության: Փորձեք ոչ թե շփել մազերը սրբիչով, այլ մեղմ սեղմել:
Այսպիսով գեղեցիկ ու երկար մազեր ունենալու համար խուսափեք այս սխալներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր