Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

12 փետ 2018 19:30

ԵՄ-ն զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ հարևանների հետ հարաբերությունների վատթարացումից

 ԵՄ-ն զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ հարևանների հետ հարաբերությունների վատթարացումից
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) Անկարայի գործողությունների կապակցությամբ Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերություններին վնասող քայլերից: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրևան, հաղորդում է Ria.ru-ն:

Թուրքիան պետք է միանշանակորեն հավատարիմ մնա բարիդրացիական հարաբերություններին և խուսափի որևէ անդամ երկրի դեմ ուղղված կոնֆլիկտի, սպառնալիքների կամ գործողությունների աղբյուրներից, որոնք վնասում են բարիդրացիական հարաբերություններին և վեճի խաղաղ կարգավորմանը», - ասել է Անդրեևան՝ մեկնաբանելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում:
Նա հայտարարել է, որ «ԵՄ-ն նաև նշում է անդամ երկրների՝ իրենց տարածքային ջրերում և օդային տարածքում ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»:

Թուրքական նավատորմի նավերը ուրբաթ օրից արգելափակում են Saipem 12000 լողացող հորատման սարքը, որը հորատում է իրականացնում Կիպրոսի ԲՏԳ-ում իտալական ENI նավթային ընկերության համար, և թույլ չեն տալիս սարքին մոտենալ ԲՏԳ-ի համար 3 բլոկին և սկսել աշխատանքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր