ԱԺ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն. Ինչու լեզու չեն գտնում Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը.«Իրատես».

Մեր տեղեկություններով՝ նրանցից ամեն մեկը սեփական կռիվն ունի մյուսի հետ, բայց ամենաանմխիթար վիճակում Արա Բաբլոյանն է, քանի որ երկու փոխխոսնակներն էլ հաճախ նյարդայնանում են նրա գործելաոճից: ՀՀԿ խմբակցությունում էլ, մեղմ ասած, ոգևորված չեն օրենսդրական աշխատանքները կազմակերպելու Բաբլոյանի «հմտությամբ»: «Մեծ բան չէ նիստ վարելը, ուղղակի քաղաքական մարդ չէ, ինքն իր ափսեում չէ»,- նշում են խմբակցությունում:
Իսկ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, մեր տեղեկություններով, միմյանց մրցակից են տեսնում խորհրդարանի ապագա ղեկավար դառնալու հավակնություններում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: