Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

13 փետ 2018 19:30

Ակտիվիստները պահանջեցին քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ցրվեցին

 
Այսօրվա քաղաքական ծեծկռտուքի արդյունքում Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ: 
Նրանք սուլում և գոչում էին «բռնաբետարան», «քաղաքապետքարան» արտահայտությունները:
Հայտնի է, որ ակտիվիստները ի վերջո հավաքվեցին, ներկայացրին իրենց պահանջը՝ հայտարարության տեսքով և հեռացան: Նրանք պահանջում էին պատասխանատվության ենթարկել «Երկիր Ծիրանիի» անդամների վրա հարձակված և բռնի ուժով շենքից դուրս հանած անձանց: 
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ աղմուկ բարձրացրած ծեծկռտուքին ի պատասխան Քաղաքապետարանի մոտ մի խումբ ակտիվիստներ են հավաքվել:
Հիշեցնենք նաև, որ այսօր Երևանի ավագանու նիստին բախում է տեղի ունեցել ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր