Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

13 փետ 2018 20:45

Երիցուկ օգտագործելու 6 պատճառ

Երիցուկ օգտագործելու 6  պատճառ
Կարգավորում է նյութափոխանակությունը։ Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող գավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։

Օգտակար է անքնության ու նյարդային լարվածության դեպքում։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։

Հանգստացնում է մինչդաշտանային սինդրոմի նշանները։ Երիցուկին ուշադրություն դարձրեք նաև այն դեպքում, երբ դաշտանային ցիկլը ցավերով է ուղեկցվում։ Երիցուկը հակաբորբոքային հատկություններ ունի, բացի այդ՝ օգնում է վերականգնել էստրոգենների մակարդակը։ Էստրոգենի կայուն մակարդակի պայմաններում դաշտանային ցիկլը կարգավորվում է։

Փափկեցնում է մաշկը։ Չոր երիուցկն օգնում է վերականգնել մաշկը՝ այն դարձնելով նուրբ և ձիգ։ Ցանկության դեպքում երիցուկը կարող եք ավելացնել մարմնի համար նախատեսված կրեմներին։ Երիցուկը կօգնի նաև մաշկը մաքրել մահացած բջիջներից։

Օգտակար է աչքերի բուժմանը։ Երիցուկը կօգնի թեթևացնել քորը, գրգռվածությունը, աչքերի կարմրությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր