Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 փետ 2018 10:45

Երկուսը մեկում, ամեն ինչ կսկսվի հաջորդ հինգշաբթի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հաջորդ քառօրյայից սկսած՝ ԱԺ-ն «նոն-ստոպ» ռեժիմով ընտրությունների մեջ է․ պետք է ընտրի ՍԴ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ, երկրի նախագահ, վարչապետ։
 
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը, ի տարբերություն վարչապետի, ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ։
 
«Ելքի» հետ խորհրդարանական հանդիպման գնացած Արմեն Սարգսյանը նաեւ «վիզիտ վեժլիվոստի» է կատարել խորհրդարանի ղեկավարությանը, իր երբեմնի ստորադաս Արա Բաբլոյանին (երբ Ա․ Սարգսյանը վարչապետն էր, Բաբլոյանն առողջապահության նախարարն էր)։ Էդուարդ Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի ներկայությամբ (առանց Միքայել Մելքումյանի) ընթացել է մտերմիկ զրույց, սուրճ են ըմպել, ներկաները զարմացել են Ա․ Սարգսյանի՝ իրենց մասին խորքային տեղեկացվածության աստիճանից։
 
Ա․ Սարգսյանը նրանց հետ չի՞ քննարկել իր ընտրության ընթացակարգերին վերաբերող հարցեր՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Հասկանալի պատճառով՝ ոչ․ նա դեռ նախագահի թեկնածու չէ»։
 
Ի դեպ, ՀՀԿ-ում կարծում էին, որ նախագահի թեկնածուն պետք է նաեւ Իրան եւ Վրաստան մեկներ՝ Եվրոպա եւ Ռուսաստան կատարած շրջայցից հետո, սակայն մինչեւ հինգշաբթի չի հասցնի։ Հինգշաբթի տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում Արմեն Սարգսյանն արդեն նախագահին հանդիպած եւ համաձայնությունը տված կլինի, ինչի առիթով էլ ԳՄ-ն, հավանաբար, կոնյակի բաժակ կբարձրացնի՝ երկուսը մեկում, քանի որ այդ օրը նշվելու է նաեւ Սամվել Նիկոյանի 60-ամյակը։
 
Իսկ մտավախություն չունե՞ք, որ գաղտնի-փակ քվեարկության ժամանակ ձեր թեկածուն չի անցնի առաջին փուլով։ «Ոչ, չունենք․ նախագահը կանցնի այնպես, ինչպես կորոշեն ՀՀԿ ղեկավարը եւ ՀՀԿ-ն, եւ հետո՝ ամենեւին էլ էական չէ՝ նա կանցնի առաջին, թե երկրորդ փուլով, մեր ձայներն արդեն բավարար կլինեն»»։ 

Ամբողջական հոդվածը`թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր