«Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար          Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա       ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, կա 14 զոհ    

14 փետ 2018 15:35

Վիտամին E-ի անբավարար քանակի նշաններն ու հետևանքները

Վիտամին E-ի անբավարար քանակի նշաններն ու հետևանքներըՎիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Այն հագեցած է ամինաթթուներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը։ Այս վիտամինը կարելի է ստանալ նաև մթերքի միջոցով։

Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում օրգանիզմում կարող են նկատվել որոշ նշաններ։ Դրանք անուշադրության մատնելը հետագայում կարող է հանգեցնել խնդիրների, հետևաբար՝ ուշադիր եղեք։ Երբ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, կարող են արտահայտվել հետևյալ նշանները.
 
-դժվարություններ քայլելիս ու կողմնորոշվելիս
-տեսողության խանգարումներ
-մկանային ցավեր կամ թուլություն։
 
Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ. հավելումների օգտագործումը կարող է նշանակվել բացառապես նրա կողմից։ Հարկավոր է շտկել նաև սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որը մեծ քանակով վիտամին E է պարունակում։
 
Վիտամին E-ով հարուստ են.
-ամբողջական հատիկավորները
-ընդեղենն ու սերմերը, այդ թվում՝ նուշը, գետնանուշը, դրա յուղը, արևածաղկի սերմերը
-մանգոն
-կիվին
-ձուն
-բանջարեղենը
-ձիթապտղի և արևածաղկի յուղերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր