Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

15 փետ 2018 11:31

Թեղուտի հանքի շահագործման դադարեցումը հուշում է՝ «կատաստրոֆիկ վիճակ է». տեսանյութ

Թեղուտի հանքի շահագործման դադարեցումը հուշում է՝ «կատաստրոֆիկ վիճակ է». տեսանյութ«Թեղուտի պոչամբարների խնդրի մասին մենք առաջին օրվանից էինք խոսում։ Մենք ասում էինք, այս տարածքում հանքի շահագործումը նման պոչանքով չի կարելի, բայց ոչ ք հաշվի չառավ փորձագետների եզրակացությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու Վալեքս ընկերության հայտարարությանը։

Տիկին Ադամյանի խոսքով հիմա կանգնել ենք լուրջ խնդրի առաջ, որի լուծման եզրերը չեն երևում։ Բնապահպանի խոսքով հանքավայրի շահագործումը դադարեցնելը լուծում չէ։ «Պատկերացնում եք, թե ինչպիսի կատաստրոֆիկ վիճակ է, որ Վալեքս ընկերությունը ինքն է դադարեցնում աշխատանքները։ Հանքի պոչանքը դուրս է գալիս և գնում է բաց տարածություններ, դեպի գետեր։ Սա կատաստրոֆիկ վիճակ է»,-ասաց նա։
Սիլվա Ադամյանը նշեց, որ եղանակներ կան պոչամբարները, պոչանքները մաքրելու, բայց դա հսկայական միջոցներ է պահանջում։
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր