Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

15 փետ 2018 19:10

Երեւանում բենզինն ու դիզվառելիքն ավելի շատ են թանկացել, քան Մոսկվայում. Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքն ուսումնասիել է Երեւանում եւ Մոսկվայում 2017-2018 թվականներին բենզինի գները եւ պարզել, որ Մոսկվայում բենզինը թանկացել է 7,7 տոկոսով, իսկ Երեւանում՝ 32,3 տոկոսով: Այս մասին փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ելք» դաշինքի օրինագծի քննարկման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հնարավոր համարեց, որ գնաճի վրա կարող էր ազդել ակցիզային հարկի մեծացումը, սակայն կարծում է, որ նման զգալի մեծացում անհնար է նունիսկ հաշվի առնելով այս գործոնը: «Ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ մանիպուլյացիաներ են կատարվում, եւ եթե մենք սկսենք ուսումնասիրել, թե ինչ կերպ է իրականացվում Հայաստան բենզինի ներմուծումը, ապա դրանում անմիջապես կհամոզվենք»,- ընդգծեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում ընկերություն է հայտնվել, որն այս շուկան մենաշնորհել է եւ թույլ չի տալիս հանրապետություն բենզին ներմուծել, ինչի մասին մամուլում բազմիցս հիշատակվել է: Ընդդիմադիրը հավելեց, որ Մոսկվայում դիզվառելիքը թանկացել է 7,9 տոկոսով, իսկ Հայաստանում 39,4 տոկոսով:

Հարկ է նշել, որ այս հարցը կքննարկվի փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր