Վիրաբույժները տղամարդու օրգանիզմից հաջողությամբ դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը          ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար       Արդեն որերորդ դեպքն է, երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում    

16 փետ 2018 14:45

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարությունների մասինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Զախարովան նշել է , որ Իլհամ Ալիևի Ադրբեջանում իշխող կուսակցության համագումարում հնչեցրած հայտարարությունները չեն նպաստում լարվածության նվազեցմանը:
«Մոսկվայում տեսել են Իլհամ Ալիևի հայտարարությունները: Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված վիճակում: Այս հայտարարություները ակնհայտորեն չեն օգնում լարվածության նվազեցմանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարությանը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Զախարովայի խոսքերը Բաքվում «թյուրիմացություն» են առաջացրել:
«Հաշվի առնելով մեր երկրների միջև եղած ռազմավարական համագործակցությունը՝ երկրի ղեկավարի խոսքերի վերաբերյալ նման վերաբերմունքը մենք համարում ենք սխալ»,-ասել է Հաջիևը:
Փետրվարի 6-ին Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր եկել անհեթեթ հայտարարություններով և նշել, որ «Մի օր իրենք վերադառնալու են Երևան և Զանգեզուր»: Պատմությանն անծանոթ Իլհամ Ալիևը Երևանը և Զանգեզուրը դիտարկել էր որպես Ադրբեջանի պատմական տարածքներ:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այդ արտահայտությունն «աբսուրդ և անիմաստ» է անվանել՝ հավելելով, թե դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ հարևանի հետ տասնամյակների վաղեմություն ունեցող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր