Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 փետ 2018 21:40

Ինչպես գայթակղել տղամարդուն

 Ինչպես գայթակղել տղամարդուն
Չինաստանի Wuhan University համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունից պարզվել է, թե որ կանայք են հատկապես գրավում տղամարդկանց ուշադրությունը:

Հարցումն անցկացվել է 280 ուսանողի շրջանում, որոնց ցույց է տրվել տարբեր գույնի զգեստներով կանանց 32 լուսանկար և առաջարկվել գնահատել դրանք: Երիտասարդներն ամենաբարձր գնահատականները տվել են կարմիր գույն հագած լեդիներին` նրանց դիտելով որպես ավելի գայթակղիչ և փորձառու:

Հետաքրքիր է, որ կարմիր հագած կանայք համանման տպավորություն թողնում են նաև ծանոթությունների կայքերում: Հետազոտողները նշում են, որ կարմիրի բոլոր երանգները կանաց դարձնում են առավել նուրբ և տղամարդկանց համար հրապուրիչ:

Նախքինում գիտնականները եկել էին այն եզրակացության, որ կանայք կարմիր կամ վարդագույն զգեստ կրում են հատկապես դաշտանային շրջանում, անգիտակցորեն իրենց վրա գրավելով տղամարդկանց հայացքները:

Սակայն միայն տղամարդկանց չէ, որ հրապուրում է կարմիր գույնը: Կանանց ևս դուր են գալիս կարմիր հագոստ կրող տղամարդիկ, սակայն տպավորությունն շատ ավելի թույլ է, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պարագայում:

Այդուհանդերձ, կարմիրն ագրեսիա է առաջացնում թույլ սեռի ներկայացուցիչների մոտ այն դեպքում, եթե այդ գույնի զգեստ կրում է մեկ այլ կին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր