Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր          Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնուն       Եթե չկարողանանք կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, կստացվի՝ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են    

19 փետ 2018 18:40

Որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել. գիտնականներ

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Nature Communications հանդեսում, գիտական աշխատության մասին հակիրճ պատմում է BBC News հրատարակությունը։

Կենսաբանները տարրալուծել են դոնորների մահվանից հետո 24 ժամվա ընթացքում հավաքված հյուսվածքների նմուշները: Պարզվել է, որ որոշ գեներ շարունակում են գործել, ըստ որում դրանց մի մասն ակտիվացել է սրտի կանգից հետո: Գիտնականները կարծում են, որ բջիջն այդ կերպ է արձագանքում արյունահոսքի դադարի հետ կապված թթվածնի պակասին, սակայն երեւույթի ստույգ պատճառներն առայժմ մնում են անհայտ:

Մասնագետները հուսով են, որ աշխատության արդյունքները կօգնեն ՌՆԹ-ի մակարդակով մշակելու նոր մեթոդներ՝ պարզելու, թե որքան ժամանակ է անցել մարդու մահվանից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր