Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

19 փետ 2018 13:02

Արա Աբրահամյանին զրպարտե՞լ են․ նա ոչ ոքի չի՞ «գցել»

Արա Աբրահամյանին զրպարտե՞լ են․ նա ոչ ոքի չի՞ «գցել»Ռուսաստանի ողջ հայությունը խիստ վրդոված է և  լրջորեն տրամադրված է պատասխանատվության ենթարկել Ռուբեն Գրիգորյանին, վերջինիս կողմից հնչեցրած զրպարտանքների համար, որոնք ուղղված էին Ռուստաստանի հայերի միության մեծարգո նախագահ Արա Աբրահամյանի հասցեին: Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:

Ավելի վաղ մինչ վերջերս ոչ հայտնի «2Ն Քոմփընի» ընկերությունը մի քանի հայտարարություն տարածեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից գործարար Ռուբեն Գրիգորյանի ունեցվածքի անօրինական յուրացման փորձի վերաբերյալ։
Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՌԴ հայությունը, միաբան ասում է, որ թույլ չի տա ազգադավ ոմն մեկին ,որը տարիներ շարունակ ապրելով ՌԴ-ում անգամ մեկ հայ ընտանիքի հոգս կիսած չլինելով հանդերձ, ընհակառակը` հնարավորության դեպքում դրսում ապրող հայերիս շահագործելով,այսօր կանգի և իր հիվանդ ամբիցիաներին տուրք տալով փորձի զրպարտել կամ սեւացնել Արա Աբրահամյանի նման արժանապատիվ և մեծ հայի կերպարը:

Արա Աբրահամյանը, օրինակելի հայ է,մեր ազգի համար պարծանքը,հայրենասեր հայ ,որն իր ողջ կյանքը նվիրել է Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայության կյանքը հնարավորին չափ կազմակերպված և բարեկեցիկ դարձնելուն:Չի եղել մի հայ ,որը խնդիր ունենա և  խնդրի մասին պարոն Աբրահամյանը տեղացված լինի ու այդ խնդիրը շուտափույտ ու դրական լուծում ստացած չլինի:

Ըստ հավաստի տեղեկությունների Ռուբեն Գրիգորյանն իր ունեցած հաջողություններով եւս պարտական է Արա Աբրահամյանին:Արա Աբրահամյանը և Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում  համատեղ գործ են   ունեցել,սակայն,նրանց հարաբերությունները լարվել են,երբ Արա Աբրահամյանը հայտնաբերել է,որ իր գործընկերը անազնիվ և կեղտոտ  ճանապարով փողեր է լվանում: Աբրահամյանը,այդ ամենից հետո խզել  է գործընկերությունը և սառեցրել  հարաբերությունները Ռուբեն Գրիգորյանի հետ:Վերջինս էլ փորձելով վրեժխնդիր լինել Արա Աբրահամյանից սին և իրականությունից դուրս զրպարտանքներ է տարածում ՌԴ միույան նախագահի հասցեին:

Ողջ հայությունը շիկացած զայրույթի մեջ է: Նրանց խոսքերով Ռուբեն Գրիգորյանը ազգադավ պառակտիչ է և թուրքացած հայ ու քանի դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել թե' հայերի միության նախագահից և թե ողջ միության հայությունից, թող պատրաստ լինի բիրտ արձագանքների և աննախադեպ քայլերի ՌԴ-ում ապրող հայերի կողմից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր