Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

20 փետ 2018 16:10

Ինչու ոչ մի դեպքում չի կարելի համբուրել երեխաների շուրթերը

Շատ ծնողներ երեխայի շուրթերը համբուրելու մեջ վատ բան չեն տեսնում, ըստ նրանց՝ դա զգացմունքների անմեղ դրսևորում է: Միաժամանակ, ոմանք կարծում են, որ այդ վարքն անթույլատրելի է: Այս տեսակետը մասնագետներն էլ են կիսում: 
 
Ամերիկացի մանկավարժ-հոգեբան Շառլոտա Ռեզնիկը՝ Կալիֆոռնիայի համալսարանից, պնդում է, որ բերանն էրոգեն գոտի է, ուստի փոքր երեխայի շուրթերը համբուրելն անընդունելի է:
Թեև մեծահասակներն այս ժեստն անմեղ են համարում, այն կարող է երեխային մոլորության մեջ գցել: Երեխաները կարող են համբույրները համեմատել իրենց ծնողների ռոմանիկ հարաբերությունների հետ և չհասկանալ՝ ինչու են մեծահասակներն իրենց հետ նույն կերպ պահում:

Իսկ կլինիկական հոգեբան Սալլի-Էնն ՄաքՔորմաքն իր գործընկերոջ կարծիքը կասկածի տակ է դնում:
Ըստ նրա՝ շուրթերը համբուրելը ոչ մի կերպ երեխային չի շփոթեցնում, այլապես կրծքով կերակրելը նույնպես կարելի էր անընդունելի համարել, քանի որ դրանում ավելի շատ է սեքսուալ բաղադրիչը:

Ընտանեկան թերապևտ Փոլ Հոքմայերը կիսում է ՄաքՔորմաքի կարծիքը:
Ըստ նրա՝ կարևոր է, որ ծնողները որոշակի սահմաններ պահեն երեխաների հետ շփվելիս: Համբույրը որպես կապվածությունն արտահայտելու միջոց դիտարկելու դեպքում դրանում անընդունելի ոչինչ չկա:

Միաժամանակ, ատամնաբույժները կողմ չեն զգացմունքներն արտահայտելու այս ձևին, և ծնողներին նախազգուշացնում են, որ մարդու բերանում հսկայական քանակի միկրոբներ կան, որոնք թքի միջոցով կարող են փոխանցվել երեխային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր