Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

21 փետ 2018 10:30

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատում իր կադրերին․ «Ժողովուրդ»

 Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատում իր կադրերին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի նոյեմբերին եւ համարվում էր Կարեն Կարապետյանի մերձավոր կադրերից: Բանն այն է, որ Դեմիրխանյանը եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենի տեղակալ:

Այս ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, որի հետ անմիջական կապ ունեն հենց նախարար Վահան Մարտիրոսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Մասնավորապես Մարտիրոսյանը մինչեւ կառավարության անդամ դառնալը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է եղել:
 
Եվ հիմա հետաքրքիրն այն է, որ ապրիլին ընդառաջ` վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ազատում է համակարգից, երեւի որպեսզի նոր վարչապետը չանի այդ քայլը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր