Ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից          Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը       Կրшկոցներ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ    

21 փետ 2018 11:50

Որեւէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման. Արման Թաթոյան

Որեւէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման.  կամ ձեւավորել նման հանրային ընկալում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման եւ քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են:
Երեւանի ավագանու աշխատանքների թափանցիկությունն ու պատշաճ լուսաբանումը այդ մարմնի հանդեպ հանրային վստահության ապահովման, քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքի կարեւոր երաշխիքներից են: Լրագրողն այդ կարեւոր հանրային գործառույթի կրողն է:

Օրենքին համապատասխան եւ բարեխիղճ գործելու լրագրողի բարձր պատասխանատվությունն ու կոչումը պայմանավորում են պետության ներկայացուցչի պարտականությունն առաջնորդվելու լրագրողի օրինավորության, նրա բարեխղճության ու ազնվության կանխավարկածով:

Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումն այն մասին, որ քաղաքապետարանի շենքում լրագրողի աշխատանքի կազմակերպումն ու ավագանու նիստերի լուսաբանման առնչությամբ կարգավորումները չեն առաջացնելու խոչընդոտներ լրագրողների համար, իսկ բաց եւ թափանցիկ աշխատանքի սկզբունքները շարունակվելու են պահպանվել:

Որեւէ կարգավորում չի կարող իրականացվել այնպես, որ հանգեցնի լրագրողի աշխատանքի խոչընդոտման կամ ձեւավորի նման հանրային ընկալում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր