Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

21 փետ 2018 14:50

Ս. Սարգսյանը իշխանության է եկել արյունով ընտրության արդյունքում. Մարտի 1-ի նախագիծն ԱԺ-ում

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԵԼՔ դաշինքի կողմից մշակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր խոսում նշեց, որ լրանում է 2008 թվականի մարտի 1 եւ 2-ի իրադարձությունների 10-րդ տարին եւ ԵԼՔ խմբակցությունը ՀՀ ԱԺ-ին առաջարկում է ընդունել հետեւյալ հայտարարությունը:

«ՀՀ ԱԺ-ն, մտահոգված լինելով, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքները ոտնահարելու առումով ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում  
Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը,
Վրդովված լինելով, որ մինչեւ օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված չեն եւ զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,
Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչեւ օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,

Հայտարարում է, որ`
Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։
Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»,- հայտարարության նախագիծը ներկայացնելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ մինչեւ հիմազոհվածների  մահվան հանգամանքները կամ սպանությունը բացահայտված չեն: Սպանությունների արդյունքում զոհված քաղաքացիների հարազատներին փոխհատուցում չի տրվել: Ուզում եմ այս համատեսքստում անդրադառնալ մի խնդրի: Դեռեւս 2003 թվականին ՀՀ-ն ստորագրել է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատներին փոխատուցելու մասին եվրոպական կոնվենցիան, որը 16 տարի ԱԺ-ի վավերացմանն է սպասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԵԼՔ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով սպանությունների փաստերին, ասաց.«Իրավապահ մարմիններն անընդհատ խոստումներ են տալիս, որ միջոցներ կձեռնարկվեն, առաջիկայում կունենանք արդյունքներ, սակայն այդ արդյունքներն այդպես էլ չենք տեսնում: Այս նիստին ներկա է նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը նման հայտարարություններ եւս արել է, բայց արդյունքներ չեն եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ այս հայտարարությամբ ուշադրություն են հրավիրում նաեւ ընտրակեղծարարության դեպքերի քննության անորակ հանգամանքի վրա: Նա նշեց, որ 1998, 2003, 2008, 2012 թվականների նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են եղել:
«Սերժ Սարգսյանը իշխանության է եկել կեղծված եւ արյունով հաստատված ընտրությունների արդյունքով»:

Նա ընդգծեց, որ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի Փաստահավաք խումբը, որը ստեղծվել էր 2008-ի հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանի կողմից՝ միջազգային կառույցների ճնշման ներքո, լուծարվեց, որովհետեւ բացահայտում էր պատճառները:

«Փաստահավաք խմբի ստեղծումը օրինական ճանաչումն էր այն բանի, որ ՀՀ-ում ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ խորհրդարանական հանձնաժողովները ի վիճակի չեն պարզել ճշմարտությունը եւ հանրությանը ներկայացնել Մարտի 1-ի մասին: Այն մոտ մեկ տարի անց հրապարակեց առաջին պաշտոնական զեկույցը, որը ունեցավ պայթած ռումբի էֆեկտ, եւ Փաստահավաք խմբի տրամադրության տակ կային այնպիսի տեղեկություններ, որոնք բացահայտելու էին  ամբողջ շղթան: Այս ամենի արդյունքում է, որ 2009 թվականին Սերժ Սարգսյանը լուծարեց Փաստահավաք խումբը»,- հիմնական զեկույցի շրջանակներում ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր