Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

21 փետ 2018 19:00

Արմեն Սարգսյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր  դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին  Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել  ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների եւ անհատների հետ:

Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը ներկայացրել է  ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքներն ու Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։ Նա խոսել է նաեւ Հայաստանի ու համահայկական խնդիրների մասին, առաջարկել միասնական լուծումներ փնտրելու համար խրախուսել համահայկական երկխոսությունը:

Արմեն Սարգսյանի ներածական խոսքին հաջորդել է համայնքային կառույցների ղեկավարների եւ անհատների հետ անկեղծ զրույցը, որի ժամանակ հնչել են ավստրիահայերի հարցերն ու կարծիքները կապված Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ու կրթական խնդիրների, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր