Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 փետ 2018 12:00

Օրվա ռոմանտիկ աստղագուշակ

Օրվա ռոմանտիկ աստղագուշակԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին իրեն ուրախ ու պայծառ կզգա միայն ձեր գոյության փաստից: Ձեզ մնում է այնպես անել, որ նա հանկարծ չփոշմանի այդ զգացողության համար:
ՑԼԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր կյանքի ինչ-որ կարեւոր պահի շատ քիչ ժամանակ է մնացել, այդ իսկ պատճառով կսկսեք ակտիվորեն ավարտին հասցնել այն, ինչ չեք հասցրել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք շատ նյարդային կլինեք: Այդ առումով ձեր սիրելին նախանձելի իրավիճակում չի լինի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք պետք է հասնեք հաղթական վերջնակետին` գործադրելով հավանական եւ անհավանական ճիգեր: Ձեր սիրելին միայն կխրախուսի ձեզ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Միայն ձեզանից է կախված, թե կկատարվի արդյոք ձեր սիրելիի հետ երջանիկ ապագա ունենալու ձեր երազանքը, թե ոչ: 
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք կփորձեք հասկանալ այն խնդիրները, որոնք առկա են ձեր կյանքում, ավելի ճիշտ` դրանց տրամաբանությունը` մոռանալով, սակայն, որ գործ ունեք սրտի հետ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր միության մեջ ավագի դերը կստանձնեք դուք: Դուք ստիպված կլինեք զերծ պահել սիրելիին անմիտ քայլերից եւ որոշումներից:
ԿԱՐԻճՆԵՐ
Կարծես թե, ձեր սիրելին չափազանց լավն է ձեզ համար: Դուք մեկ վայրկյան անգամ չեք կասկածում, որ արժանի չեք նրան, այդ իսկ պատճառով նրա հետ լուրջ հարաբերությունների մասին չեք էլ երազում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Պետք չէ անհանգստանալ մանրուքների պատճառով: Այսօր ինչ-որ մեկը կարող է նկատողություն անել ձեզ ձեր սանրվածքի համար, սակայն դուք գիտեք, որ սիրելին այն հավանում է, այնպես չէ՞:
ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելիի եւ ձեր միջեւ տեղի ունեցած միջադեպը նախկինում եւս ապրել եք: Ձեզ միայն մնում է վերհիշել, թե ինչպես եք վարվել նախորդ անգամ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք դժվարությամբ լեզու կգտնեք ձեր բարեկամների հետ, եւ այդ հարցում կօգնի ձեր սիրելին: Միայն նա կհանգստացնի ձեր նյարդերն ու կկարգավորի հարաբերությունները ձեր մտերիմների հետ:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր նախասիրություններից մեկն այնքան կկլանի ձեզ, որ ժամանակ չեք ունենա սիրելիի եւ նրա խնդիրների համար:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր