Իվետա Տոնոյանը մեկնաբանել է աշխատանքից ազատման մասին լուրերը
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատել է «Կենտրոն» հեռուստաընկերության Էպիկենտրոն լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնից, եւ հարցականի տակ է նաեւ նրա պատգմավորական ապագան:
Իվետա Տոնոյանը այն բացարձակ սուտ է որակել, ասելով, որ ժպիտով է վերաբերվում այդ ամենին: «Ես 2017 թվականի հունիսի 1-ից դադարում եմ լինել «Էպիկենտրոն» լրատվական կենտրոնի եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ այդ մասին հայտարարել եմ նաև մամուլով, քանի որ իմ պատգմավորական գործունեությունը թույլ չի տալիս նման աշխատանքով զբաղվել»,-պարզաբանել է նա:
Իվետա Տոնոյանի խոսքով, հեռուստաընկերության եւ լրատվական ծառայության հետ կապը շարունակվել է մնալ անմիջական եւ այդպես էլ լինելու է արդեն որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ: