Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

23 փետ 2018 10:15

Դատավորները՝ նոր սկանդալի կիզակետում. «Ժողովուրդ»

Դատավորները՝ նոր սկանդալի կիզակետում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դատական համակարգում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել: 10 անդամից կազմված այս խորհրդի 5 անդամին ընտրելու է ԱԺ-ն, 5 անդամին՝ դատավորների ընդհանուր ժողովը, դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, բոլոր ատյանների դատարաններից:

«Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ 230 դատավորներից 200-ը հրաժարվել են ընդգրկվել խորհրդի կազմում. նրանք համապատասխան դիմումներ են ներկայացրել: Արդյունքում` հիմա 5 տեղի համար 30 հոգու մեջ թեժ պայքար է. վճռաբեկ դատարանից խորհրդի կազմում ընգրկվելու համար դիմել է 5 դատավոր, վերաքննիչից, օրինակ, 4 դատավոր, եւ այսպես շարունակ: Նշենք, որ ԲԴԽ կազմի համար դատական համակարգի ներկայացուցիչների ընտրությունները տեղի են ունենալու մարտի 1-ին, եւ այդ օրը չեն բացառվում անգամ սկանդալները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր