Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

23 փետ 2018 16:00

Ժիրայր Սեֆիլյանին սպասում է անարդարություն. Վահան Բադասյան

Ժիրայր Սեֆիլյանին սպասում է անարդարություն. Վահան ԲադասյանՇուշիի առանձնակի գումարտակի հրամանատար  Ժիրայր Սեֆիլյանը հերոս է իր անցած ճանապարհով:  Պնդում է մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը. «Ժիրայր Սեֆիլյանն այն սրտացավ անձանցից մեկն է, որը միշտ բարձրաձայնել է այն  վատ իրադարձությունների մասին: Հերոսը միայն իրավունք ունի բարձրաձայնելու այս երեւույթների մասին»:

Վահան Բադասյանին չի հետաքրքրում, որ դատախազը 11 տարվա պատժաչափ է պահանջել Ժիրայր Սեֆիլյանի համար: «Այս բոլորը սուտ է  եւ շինծու: Սա չէ հարցը ուզում են Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին եւ նաեւ իմ նմաններին ասել, որ մի ասեք այս բանը, որովհետեւ սպասում է սա: Այսինքն Ժիրայր Սեֆիլյանին սպասում է անարդարություն:  Կապ չունի, թե դու ով ես եւ ինչ ես արել, այն է, որ եթե դու հարվածում ես մեր համակարգին, մենք բոլորս հարվածում ենք: Մենք մեր ազգային հերոսներին դնում ենք բանտի մեջ, սա է մեր իրողությունը»,- ասում է նա:

Արցախի առաջին պատերազմի վետերանն այսօր մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին:  Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպանն  այս  դատավարությունը քաղաքական հաշվեհարդար է համարում:

«Չկա մեղադրանք, գործի մեջ չկա իրավաբանություն: Ոչինչ չանելու համար միայն կարող են ազատազրկել քաղաքական հակառակորդներին: Ժիրայր Սեֆիլյանին ներկայիս իշխանությունն այդպիսին էլ ընդունում է»,- ասում է պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Իր մյուս  պաշտպանյալին՝ Ներսես Պողոսյանին էլ Արայիկ Պապիկյանն համարում է  այս գործով պատանդ.  «Ներսեսը մի խումբ անձանց հետ պետք է ամբողջացներ մեղադրանքը, բայց Ներսեսը չհամագործակցեց եւ դրա համար Ներսեսից վրեժխնդիր են լինում:  Գուցե Ներսեսը լիներ ազատության մեջ, բայց նա շատ սկզբունքային անձնավորություն է, ինքը գերադասեց իր պատիվն ու արժանապատվությունը բարձր պահել, թեեւ իրեն դա գրեթե երկու տարվա կալանք արժեցավ եւ իր մանկահասակ 3 որդիներին չխնամելը»:

Արայիկ Պապիկյանը միջնորդելու է արդարացնել թե Ժիրայր Սեֆիլյանին,  եւ թե Ներսես Պողոսյանին: «Արդարացումից զատ ցանկացած դատական ակտ, դա նշանակում է, որ ստացվել է գրվել է քաղաքական իշխանությունների կողմից»:

Այսօր գործով մյուս պաշտպանները դատարանում հանդես եկան պաշտպանական ճառով: Նրանք դատարանից խնդրեցին կամ արդարացնել իրենց պաշտպանյալներին կամ ավելի մեղմ պատիժ սահմանել:

Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանի պաշտպանն էլ դատարանին հիշեցրեց՝ նա հարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի հանդեպ: «Խնդրում եմ պատիժը նշանակելուց հաշվի առեք եւ նշանակել ավելի ցածր պատիժ, քան միջնորդել էր դատախազը»,- ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Դատախազը միջնորդել է Հովհաննես Պետրոսյանին դատապարտել 2, Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին 3 ական, Ներսես Պողոսյանին եւ Գեւորգ Սաֆարյանին  4 ական, Սասունիկ Կիրակոսյանին 4 տարի 6 ամսվա, իսկ Ժիրայր Սեֆիլյանին 11 տարվա ազատազրկման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր