Սերիական մարդասպանին մեղադրել են ևս մեկ հանցագործության մեջ
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-02/1519362207_datavor-634x445.png)
Իդսինգի խոսով՝ Նավարաթնամի մարմնի մասերը, ինչպեսև 5 մյուս զոհերինը, հայտնաբերվել են մեծ ծաղկամաններում հողամասերում, որոնք լանդշաֆտի դիզայներ 66-ամյա ՄաքԱրթուրը բարեկարգել է:
Ոստիկանությունը դեռ պետք է պարզի ևս 3 անձի մնացորդների ինքնությունը:
Անցած ամիս ՄաքԱրթուրի դեմ մեղադրանք է առաջադրվել 49-ամյա Էնդրյու Քինսմանի և 44-ամյա Սելմ Էսենի մահերի համար: Նրանք անհետ կորել են Տորոնտոյի շրջանում 2017 թ.:
2 շաբաթ անց հաջորդել են առաջին աստիճանի սպանության ևս 3 մեղադրանքներ ՄաքԱրթուրի դեմ՝ կապված Մաջիդ Քայհանի և Սորուշ Մահմուդիի անհետացման և Դին Լիսովիկի մահվան հետ: